Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<1906 — 1908>


9. ԿՐՈՆՔՆԵՐԸ

Կրոնքներուն քննական ուսումը կարելի է ըսել, որ Լուտերին հետ կսկսի և նախընթաց գարուն մեջ լեզվաբանության միջոցով կը հասնի իր բարձրագույն զարգացման։ Երբ գիտության լույսով հավատքը տարակույսի տակ կիյնա, և տարակույսը, իբրև հետախուզումի խթան, մոլեռանդությունց սրտերու մեջ կսպանե, այն ատեն հավատքները կսկսին գիտականորեն քննադատվիլ ու այսպես․ մարդը, երբ կրոնքեն կուծանի, կսկսի կրոնքը ավելի լուսաբանել։ Եվ հիրավի, կրոնքը, թե անհատին և թե ընկերության վրա հավասարապես ունեցած ներգործող ազդեցության պատճառավ կարժե զայն ուսումնասիրել, թե պատմական տեսակետով և թե իմաստասիրական, մասնավորապես՝ հոգեբանական։

Երեք գլխավոր զգացում կա, որ մարգուս <թե> բնախոսական, թե իմացական կյանքին խարիսխը կը կազմե։ Առաջինը, որ անգիտակցորեն կը հայտնվի առաջին անգամ, որ կյանքը կսկսի ապրիլ․ այս կենսունակության զգացումն Է (sentiment vital), որ առաջ կուգա, երբ մարմնո գործառնությունները հավաքապես, թե առանձին-առանձին իրենց պաշտոնը կսկսին կատարել, և ասոնք ցավի, հաճույքի զգացումներն են։ Հոս մարդը ինքն է, որ իրեն կունկնդրե, կը կարդա, իր այս զգացողություննեը՝ առանց ուղղակի կերպով գիտակից ըլլալու և շոշափելու անոնց պատճառները։

Հոս մարդն է ինք իր մեջ ընկղմած։

Երկրորդ զգացումն Է՝ իմացական և գեղարվեստական։

Մարդը կրկին թևեր հագած է՝ միտքը և երևակայությունը թողելու համար ուղեղին և սրտին բույները և խառնվելու համար իրմե տեղով թե ժամանակով անջատ իրերու մեջ։ Այս պարագային մեջ բոլոր զգացողական երևույթները՝ որ է մարմնական