Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդկային մտքով ավելի և ավելի հառաջդիմած և հետո եղած է անտրամաբան կրոնքներուն կործանիչ բաբանը։

Հին կրոնքներեն ամենեն զարգացածները, ինչպես պրահմանականությունը, Գոնֆյուսյուսի վարդապետությունը և հուդայականությունը կամ մարգարեականությունը նկատված են Տիեզերքեն վեր գիտակից և ազատորեն կազմիչ ուժ մը և քննելով անոր բնությունր և էությունը, եղած են աստվածաբանական կրոնքներ կամ ավե՛լի աստվածաբանական, բան մյուսները։ Անոնք, որ բնության տարրերը կամ մարդկային առաքինություններն և մոլություններն աստվածացուցած, նույնիսկ մարդացուցած են և տված են անոնց ազգաբանություն մը, ապրելու և գործելու եղանակ մը՝ եղած են դիցաբանական կրոնքներ, ինչպես եգիպտական, հունական, հռովմեական, հայկական հեթանոսությունը և մասամբ՝ մազտկանությունը։

Եվ վերջապես անոնք, որ փոխանակ գուճե, ոսկրե կամ փայտե արձաններու կամ կենդանիներու խորհրդանիշին տակ պաշտելու բնության զանազան երևույթները․ զանոնք պաշտած<են> իբրև ճշմարիտ աստվածներ՝ ատոնք եղած են թանձրապաշտ կամ կռապաշտներ, ինչպես ասորեստանցիները, մերթընդմերթ եբրայեցիները, թառիզմի հետևորդները, լոմպարտները, հոները, կեղտերը և բազմաթիվ վայրենիներ, որոնց անունները հոս թվիլը երկար պիտի ըլլա և ավելորդ։

Արդ հոս մեզի երկու գլխավոր կետ կը մնա քննելու, նախ՝ թե ժողովուրդները սկիզբեն ի վեր միշտ կրոնք մունեցա՞ծ են, և թե արդյոք բոլորն ալ ունեցա՞ծ են, թե՞ ոմանք ատնոնցմե, և հետո թե կրոնքը, երբ առաջին անգամ երևան կուգա մարդուն քով, միաստվածյա՞ն եղած է, թե՞ բազմաստuվածյան:

Այս խնդիրը (թե առաջին մարդերը կրոնք ունեցա՞ծ են, թե՞ ոչ) մինչ ցարդ բոլորովին լուսաբանված չըլլալեն զատ՝ լուսաբանելու համար իսկ մեզի կը պակսին պետք եղած