Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միջոցները։ Պետք է ուսումնասիրել նախապատմական դարերու մարդը և իր կենցաղը և իր սովորություններն ու հավատալիքներն։ Այս ընելու համար չկա և չէր ալ կրնար ըլլալ ոևէ պատմություն կամ հիշատակարան։ Մեզի կը մնա թանգարաններու մեջ հնախոսական և հնէաբանական (paleontologie և archeologie) ատաղձ մը, որ դեռ կիսկատար է և չի բավեր մեզի տալու այս խնդիրի մասին որոշ և վերջնական եզրակացություն մը։

Քարեղեն դարեշրջանին վրա շատ քիչ բան գիտենք, գրեթե ոչինչ։ Ըսփիի մարդը (որուն կմախքը քարայրի մը մեջ գտնված, դեռ մինչև այսօր կը պահվի) ուզեցին կապիկի մը կազմվածքին նմանցնել, բայց շատ գիտուններ այլաբանիս հակառակեցան, անոր գանկային հորինվածքին մեջ ավելի կատարելություն մը տեսնելով։ Իր զենքը <1 անընթ․> մըն է նուշի ձևով հատված. ոչ մեկ գծագրություն, ոչ մեկ քանդակ կը ցուցնեն, թե այն ունեցած է երևակայական էակի մը կամ բնության տարերքի մը աստվածացման գաղափարը։ Գուցե այդ նախապատմական մարդը, ինչ-որ հավանական է, բոլորովին անկարող ըլլար ոևէ չնչին նշանով պատկերել իր բնազդական պաշտումը և տարտամությունը իր բնածին հավատալիքներուն։

Բայց մակտաղեական կամ հղկված քարի դարեշրջանի մեջ մենք իրավցնե կը տեսնենք հավատալիքի մը խորհրդանշանները։ Այս շրջանին մեջ ապրող cro-magnonic արդի վայրենիներեն ավելի զարգացած կը թվի։ Պատկերներ ուներ փղոսկրի վրա գծված, իր եղջերվի որսորդը միջին դարու և նույնիսկ բուզանդական ծռմռկած իրաններեն և նիհարորեն տձև դիմագծերեն ավելի գեղեցիկ կը ներկայանա մեր ճաշակներուն։ Հավատալիքի տեսակետով ան մեզ թողած է մեռելական դամբաններ։ Այդ դամբաններուն մեջ մեռելներուն հետ անոնց հանդերձյալ ապահովելու համար զետեղված են նաև ուտելիներ կամ զենքեր։ Մահեն վերջ մարդուն համար ապագա կյանք մը հուսալը արդեն իսկ բավական է ցույց տալու, թե ան իր ողջության կը հավատար, գիտակից ուժի մը կարող իր ճակաաագիրը սահմանելու։ Այդ շրջանին և անկե