Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էակի մը հավատքին։ Քանի որ վայրենիները իրենց կայուն հառաջդիմության պատճառով կը նկատեմ ոչ բնական մարդիկ, այլ կատարյալ այլաոսրածներ:

Արդ շատ կարևոր կետ մը կա դիտելու, մարդիկ նախ միաստվածյա՜ն եղած են, թե բազմասավածյան: Ըսբենսըր բոլոր բարեշրջականներուն հետ կը հաստատն կամ կը ջանա հաստատել երկրորդը՝ մարդիկ բազմաստվածյան եղած են։ Բարեշրջությունը ինչպե՛ս որ կընդգրկե մարդուս ֆիզիքական՝ և բարոյական կարողություններն, մարդկային ընկերության՝ զանազան ձևերը և իր բոլոր արտադրությանց եղանակը՝ այսպես նաև կրոնքը: Մարդը հիանալով բնության վրա, անոր միակ Արարիչ մը չէ տված, այլ անոր զանազան երևույթներուն զանազան արարիչներ, հետո իր ասավածներուն թիվը եկած ստվարացուցած են ոգիներու ստվերներու դյուրահավատությունները և երազներու խորհրդապաշտությունները։ Բայց մարդիկ միշտ իրենց աստվածներունը ամբողջությունը չեն պահած։ Մտքի զարգացման մեն մի թռիչքը իր գահեն աստված մը վար է ձգած։ Մինչև որ ան հասած է պաշտելու զայն, զոր այլևս իր միտքը չէ կրցած մեկնել կամ լավ ևս ըսելով՝ մարդ պաշտած է միշտ իր տգիտությունը։

Բարեշրջականներուն հակառակ կարծիքն է․ ժողովուրդները ինչպես տգիտութենե դեպի քաղաքակրթություն կը դիմեն, այսպես նաև անկարելի չէ (մանավանդ որ օրինակները բազմաթիվ են), որ անոնք քաղաքակրթութենե բարբարոսության մեջ իյնան։ Ուստի հակաբարեշրջականները կը հավատան, թե հետադիմական հեղաշրջումով մարդիկ միաստվածականութենե բազմաստվածյան եղած են։ Նախ՝ երկնային շնորհքի մը պատճառով պաշտած են մեկ Արարիչ, հետո ոևէ շարժառիթով դարերու ընթացքին մեջ անոնք ինկած են խավարի միջև, իրենց միտքը աղոտացած է, ուստի ան փնտռած է ավելի թանձրացյալ գոյացություն մը, ավելի նշմարելի խորհրդանիշ մը և իր այդ խորհրդանիշն եղած է Արևը: Նախ՝ արևուն մեջ պաշտած են իրենց Արարիչը, հետո կամաց-կամաց