Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անոր հետ միասին մեծագույն մասը թրքական ա՞յն հողերուն, զոր իր զինվորներուն արյունը իրեն տված էին։ Արևելքի քրիստոնյաները պաշտպանելու պատրվակին տակ իր աշխարհակալության փառամոլությունը կուգար նվաճվիլ գրաված երկիրներեն իր նահանջումովը և Պալքանյան փոքրիկ տերություններու ձևացմամբը՝ զոր շատ բրտորեն և շատ ալ արդարացի կերպով երեսին նետեցին Անգլիան և Գերմանիան։ Բայց ամենե ճարտար խաղը հոն է, որ գերմանական ցեղը 77-ի պատերազմին մեջ առանց իր ճկույթ մատը իսկ արյունոտելու՝ հովանվույն ներքև կառներ Պոսնա-Հերսեքի գավառները ի մեծ զարմանս Ռուսաստանի։

Դիվանագիտական այս խաղը Գերմանիան ու Անգլիան կը խաղային։ Պիզմարք և Պիքոնսֆիլտ՝ այս զույգ խելացի հրեշները, ձեռք-ձեռքի էին տված։

Իրենց նպատակը պարզ էր, իրենց առանձին շահերովը խրարու շահը կը լրացնեին։ Հիմիկվան Գերմանիան կազմված ըլլալով մեծամասնությամբ Սրբազան կայսրության մնացորդներովը, նույնը երազած է ըլլալ և նույնը կերազե միշտ՝ հազիվ թե վերջինս տարրալուծվի օր մը իր այլազան միազոդ ցեղերու կազմին մեջ։ Գերմանական ցեղը Բրուսիո հարստության գավազանին տակ ապագա ուն, և Պիզմարք այդ շողշողուն ապագան կը պատրաստեր Վեհաժողովին մեջ, անով կօրորեր համագերմանականության այլանդակությունը, ցույց տալով իր սուրով Պոսնա-Հերսեքեն Նովի Պազարի անցքով Սալոնիկը, Արշիպեղագոսը, Միջերկրականը և անկե Միջագետքի կույս հովիտները։ Երազը միայն տնտեսական չէր, ազգամոլ ևս էր։ «Երկու տարրերեն ո՞րը, գերմանականը թե սլավականը պետք է աշխարհիս տիրե»։ Ահա հեռավոր նպատակակետը, զոր Վեհաժողովի նախօրյակին գերմանական շրջանակներուն հետ Պիզմարք իշխանը իր մտքին մեջ կը քրքրեր իր բոլոր ծալքերովը։ Եվ ան հաջողեցավ Արևելյան հարցին մեջ իր առած անդրանիկ քայլին իսկ։ Բավական չէր իր քաղաքական հանճար մը ըլլալը, պարագաներն ալ օգնեցին։ Անգլիան Գերմանիո օժանգակ էր այն ատեն Պոսնա-Հերսեքի

մասին։ Հասկնալի է այս․ Ավստրիո գերիշխանությունը