Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավելցնելով Պալքաններու մեջ՝ Անգլիա կը խորհեր հոն հավասարակշռությամբ ապահովել խաղաղությունը, և մանավանդ թումբ մը դնել Ռուսիո ոտնձգություններուն դեմ, որուն զորացումը Հնդկաստանի ճամբուն վրա՝ Ասիայեն և Պոլսո ճամբուն վրա՝ Եվրոպական Թուրքիայեն արդեն երկար ժամանակ զինքը կը մտատանջեին։ Այս պատճառով է դարձյալ՝ որ Անգլիա բաժանել ուզած է Արևելյան Րումելին Պուլկարիայեն։ Վախնալով, որ Պալքանյան օրթոտոքս փոքրիկ տերությունները շուտով պիտի իյնային Ռուսիո գերիշխանության ներքև և ծառայեին իրեն իբրև կռվան՝ դիմելու համար թերակղզիին մինչև ափունքները։

Բայց դեպքերը եկան փարատել Անգլիո կասկածը և Ռուսիո մուրատը փորը թողուցին։

Պալքանյան տերություններուն մեջ կարթննա<յին> ազգային բոլորովին անկախ ձկտումներ, և այսօր արդեն անոնք պատրաստ են կռվելու իրենց արյան մինչև վերջին կաթիլը՝ պաշտպանելու համար ազգային գոյություննին և չիյնալու ո՜չ մեկ մեծ ու փոքր տերության մը գերիշխանության ներքև, նույնիսկ անիկա օրթոտոքս հզոր Ռուսաստանն ալ ըլլա։

Անգլիա երկա՜ր ատեն պահպանել ջանացած է Թուրքիո ամբողջությունը։ Մրցակիցները սանձելու և Հնդկաստանի ճամբան և անոր արդյունաբերությունը իր մենաշնորհն ընելու համար Թուրքիան եղած է իր միջոցներուն ամենագլխավորը։ Վեհաժողովին մեջ պաշտպանած է այդ միևնույն ավանդությունը։ Պոսնա-Հերսեքի մասին է միայն, որ բացարձակ կերպով, լիակամ, ձեռք կուտա Գերմանիո այդ նահանգներուն վարչությունը հանձնելով Ավստրո-Հունգարիո, ստեղծելու հնարավորություն տալով անոնց մեջ այս վերջինիս շահերը, որոնք պիտի ըլլային բանական պատճառները կասեցնելու, համար ռուսական ոևէ ոտնձգում։

Բայց պե՛տք է ըսել, թե Անգլիան այսօր զղջացած է Պերլինի Վեհաժողովին մեջ Ավստրիո և Գերմանիո ըրած իր ձեռնտվության վրա։ Անշուշտ ան չէր հուսար, թե Գերմանիան այս աստիճան պիտի զորանար, համագերմանականությունը