Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առանց խորհելու սեփական շահի մը հետապնդումը։ Իսկ Ռուսիա, կը տեսնվի, որ Տաճկաստանի վերածնութեան վրա ո՜չ հավատք ունի և ո՞չ ալ մանավանդ կուզե այդ բանը։

Գալով Թուրքիո՝ իր եվրոպական մասին մեջ մինչև ցարդ տեղի ունեցած բոլոր ոտնձգությունները, հայտնված բոլոր ախորժակները իրեն շահերուն ապահովության և երջանկության համար իրեն միակ միջոց մը կը սորվեցնեն։ Պաշտպանողական նիզակակցություն մը կնքել Պալքանյան փոքրիկ տերություններուն հետ: