Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բռնակալը խոնարհեցավ, այո՜, բայց հեղափոխության խրոխտ Գաղափարը ինկավ օրըստօրե։ Եվ այժմ իրարու հետ գիրկ գրկի իրարու ժպտելով, զիրար շոյելով, առանց զգալու իսկ միասին կը սայթաքին, կը գահավիժին գլխիվար դեպի այն վիրապը, որուն մեջ իյնողը, իրա՛վ, չ՛ի մեռնիր, ինչպես երբեմն, բայց կաղտոտի գլխովին։ Եվ վաղը, ո՜վ գիտե, գուցե քայլերը շուտով շտկվին, և հայրենիքը արմատական բարեկարգության մը սկիզբն առնե, ժողովուրդին մեջ հասարակաց ազատամիտ կարծիք մը քաղաքական ընթացքները եղանակավորե, սակայն մեկ բան միայն, միշտ մեկ բան պիտի մնա Ժողովուրդին Տանը շեմին վրա առաջին մուտքով իսկ բոզացած՝ Պատիվը:

Գանք pornographique[1] մելոտրամին հուսկ արարվածին։

Եվ մտածե՜լ որ այդ վեհաճաշին հայեր ալ բազմակից էին։ Լրագիրը որ ինծի այս լուրը բերավ, չորս կտոր ըրի։ Իրավո՜ւնք ունիս բռնության լկամը, երբ բերանդ է լռելու, իրավո՜ւնք ունիս շղթային ծանրության տակ, եթե ո՜չ հոգիդ, այլ վիզդ ծռելու, իրավո՜ւնք ունիս անտարբեր հորանջելու, բայց երբ նորածագ ճառագայթին հանդեպ գլուխդ հազիվ վերցուցած, ճակատդ վար կառնես նորեն և մինչև ցեխին մեջ կը մխրճես՝ ստրուկի՝ որդի ես։ Հայկական հեղափոխության բոլոր բարոյական արդյունքները հովին ու ջուրին տանք, բոլոր իր նվիրած օգուտները մտացածին համարինք և ուրանալով ուրանանք, բայց մեկ բան, զոր անիկա գնդակովը պաշտպանեց և արյունովը սնույց, զոր իր իսկ առանցքն ըրավ և իր իսկ նպատակներուն գերագույնը, որուն հակակշռին մեջ դրավ օր մը բովանդակ ժողովուրդին մահվան և կենաց հարցը՝ անիկա Ազգային հոգիին Ամբողջականությունն է, Հայկյան հպարտությունը (fierte), երկաթահյուս, անընկճելի, անձեռնմխելի, որ մարդ էակին գեղեցկությունն է, իսկ ազգի մը Վահանը։ Այդ Հպարտությունը, որ հեռի է ամբարտավանություն ըլլալե, ամեն մեկ հերոսի մահով պղնձացավ, ամեն մեկ դյուցազնի արյունով ջրդեղվեցավ: Այդ փրկարար հոգեկան Հպարտությունն է,

  1. Պոռնոգրաֆիկ, պոռնկագրական։