Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3. ԵՐԵՔ ՔՈԻՅՐԵՐ


Անոնք երեք քույրեր էին
Նըման երեք Շընորհներուն
Երեքն երեք ուխտեր ըրին
Առջևն երեք բագիններուն։

5 Երեցն ըսավ. — «Դի՛ք կայծակի,
Քե՛զ կը ձոնեմ մազերս ոսկի»։

Միջնեկն ըսավ. — «Ըզգա՞ստ Հիմեն,
Քեղ կընծայեմ մատնիս հրեղեն»։

Կըրտսերն ըսավ. — «Վավա՞շ Աասղիկ,
10 Ա՛ռ իմ կույսի գոտիս ծաղիկ»։

Ո՛վ որ մազերն ձոնեց Զևսի՝
Յոթը ազգի յոթ խույր կապեց
Գահին վըրա Արտաշեսի։

Ո՛վ որ մատնին տվավ Հիմենին՝
15 Յոթը չըքնաղ հերոս ծընավ
Գերահըզոր Հայաստանին։

Ո՛վ կույս գոտին մեջքեն ձըգեց՝
Ան՝ տառապյալ քույրը եղավ,
Եվ բոզնոցին մեջ նուռ ծախեց։