Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4. ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ

Ապարանքին մեջ մարմար կախարդական երազին,
Ուր աստղակուռ ջահեր լույս անձրևելով կը վառին,
Ես Արքա մեմ այս գիշեր Արևելքի ճոխությանց
Եվ ունիմ գահ ու գանձեր, ճերմակ կիներ հերապանծ
5 Բազմոցիս վրա՝ զարդարված հովազներու մորթերով
Գըլուխս հեցած դաստակիս, և հեշտության մեջ գինով.
Ընկողմանիկ կը դիտեմ Չերքեզուհի մը անձնյա՝
Որ կը պարե իմ առջև, մարգարտահեռ գորգին վրա։
Իր հոտևան մազերեն և մարմինեն ծալ ի ծալ
10 Կը հոսի ծով մհեշտության՝ ուր կը սիրեմ ես լողալ
Ըզգեցեր եմ փառահեղ պատմուճաններս ըսպիտակ
Բանված հազար աստղերու արցունքներովը սուտակ.
Շուրջը գլուխիս փաթթեր եմ ապարոշս իմ ձյունափայլ
Ծանըր՝ նըման իմ փառքիս, հանճարիս պես՝ բյուրածալ.
15 Մատնիներով ադամանդ ծանրաբեռնված ձեռքիս մեջ
Համրիչըս հի՞ռ կը գըլեմ մեծ սաթերով փողփողէջ։
Ինկեր են վար ոտքերես անխնամ գորգին վրա քըրքում
Հողաթափերս ոսկեհյուս և թաշկինակս ապըրշում։
Իսկ զետեղված է իմ քով, կենսաժըպիտ, փըրփրադեզ,
20 Հըսկա բաժակը գինվո՝ որ հըրաշքով մը կարծես
Դեռ նոր հոսված արյան պես կը պըճըլտա իմ առջև։
Սակայն բիբերըս ծարավ գույն ու մարմնո գեղաձև՝
Մարգարեի մաղոթող բիբերուն պես տեսլացած՝
Անհունորեն սուգեր են հորձանքին մեջ ճախրասլաց
25 Այն թըխաչվի աղջըկան, Չերքեզուհվույն համպարե՝
Որ իմ առջև կը պարե՜, միշտ կը պարեր, կը պարե՜..
Իր շարժումն հո՞ւյլ է երբեմն, ու իր հասակն է նըման