Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

44. ՀՐԱՇՔԻՆ ԱՂԲՅՈԻՐԸ

Աղջի՞կս, եկո՞ւր, քեզ տանիմ
Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն
Վըճիտ Աղբյուրն Հըրաշքին։
Հիվանդներուն թափորն անոր կը դիմե
5 Արևին տակ հազալով։
Լուրթ ու կարմիր վարշամակով, խուռներամ,
Կերթան դանդաղ. կը լըսե՞ս ձայնն աղոթքին
Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն։
Զեռքդ ինծի տուր, դուստը՛ր, աչքերըդ ծածկե
10 Ձյունասպիտակ քողիդ տակ՝
Որ ըզդաս խոր — մինչև դըպչվլը հոգվույդ —
Արեգակին հոտն առողջ
Որ շուրջը մեր կը բարձրանա ավասիկ
Անդորրավետ այգիեն։
15 Տերևներուն տակ լայնշի
Կը կարմըրին ողկույզներն, որքա՜ն ատոք.
Որթատանկեն կորակոր
Կարծես գինին — որ աշնան
Ծունկերուդ ուժ պիտի տա —
20 Հողին վըրա պիտի թափի անհամբեր։
Քալե՛, աղջիկըս, քալե՛,
Մո՞տ Է Աղբյուրն Հըրաշքին։
Վատախտարակ ամբոխը զայն չըծածկած,
Աղջիկը՜ս, տե՞ս, ինչպե՜ս հըզոր կը բըղխի
25 Ժայռին ծորեն դուռին մեջ։
Սարավանդեն թըխապըտուղ մորենին
Անոր վըրտ է կախվեր։