Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5. ԿՂԵՈՊԱՏՐԱ

Կյուղնոսին վրա քարավազ
Հընչեց տավիղ, հընչեց
Եթովպացի մոպնիազ
Կերգե՝ քիթին վրա կուրին.

5 — «Սահե՜, ով նավ, սահե՛
Արծաթ ցռուկիդ ես գերի.
Մեջըդ սիրտ մը բոցանուտ
Դափնեվարդի պես կ՝այրի։

Դըշխո՛, նավակըդ բուրյան
10 Ունի սատափ թեճակներ՝
Որոնց ծայրեն կը տեղան
Աղամանդյա կայլակներ:

Սահե՛, ով նավ, սահե՛ շուտ
Ահա Տարսոնը գինով։
15 Կ՝ուզե Իտալր անգութ
Շըղթայվիլ մեղկ թևերով։

Բամբի՜շ, դեմքեդ կը ցոլան
Բոցեր՝ գետի երեսին.
Լուսինն այսպես կու գա ման
20 Ջուրերուն վրա նեղոսին։

Սահե՜, ո՛վ նավ, սահե՛ շուտ
Ծաղկածիծաղ ափն ի վեր.
Նուռ մ՝ավասիկ կարմրակուտ
Այգիեն մեջդ է ինկեր։