Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3. ՄՇԱԿՆԵՐԸ

Մըշակնե՜րն են իմ գյուղիս, դաշտի հըզոր զավակներ,
Քըրտինքներով մարգարտյա՝ բընության թա՞գն են հյուսեր։
Կը բաբախե սիրտն հողին իրենց բըրդոտ կուրծքին տակ.
Ու իրենց լայն երակին մեջ կը հորդի արեգակ։

5 Երբ որ քալեն՝ մայր—երկիրն իր արգանդեն կը սարսռա
Բայց չի խամրիր ծիլ մը իսկ գարշապարնուն տակ հըսկա,
Գըլուխն իրենց, զոր կհակեն առջևը սուրբ խորանին,
Պըսակված է միշտ ոսկի փոշիներովը հարդին։

Ակոսներուն մեջ անոնք խինդ կը ցանեն, և Աստված
10 Իրենց ճակտին ակոսեն բարություններ կը հընձե։
Ավիշներու հոսուն երգն անո՜նք միայն են լըսած։

Եզին շողիքն ի՜նչ փույթ թե իրենց ձեռքերը կօծե,
Եվ ախոռի հոտ կու գա իրենց նախշուն լոդիկեն.
Նախ անոնց լայն ափի՞ն մեջ կը ծլին սերմերն համորեն։