Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5. ՀԵՐԿԵՐ

Հո՜, Հոո՜ հոո՜ հոո՜. Հողին տակ հըռընդյունն է արորին
Լուրթ մշուշին մեջ առտվան, կողին վրա բըլուրին
Կերթան եզները հուժկու զանգակներով դաշնավոր,
Ու մսուրին վերջին հարդը կորոճան գլխիկոր։

5 Սարին ուսեն ծըյլացող արևն ահա կը ծագի
Ու մշակին ճակտին վրա կը դնե համբույրը ոսկի։
Մարդը կերթա երգելով՝ մաճն ափին մեջ պընդաջիղ,
Ու իր ճամբան կը գըծե իր հոգիին պես ուղիդ։

Հո՜, հոո՜ հոո՜ հոո՜, Ակոսները կը բացվին մըխալով,
10 Եվ կը դիզվին արգավանդ հողակոշտերն իրար բով։
Մեկ ծագեն մյուսն հուլորեն կը սողա խոփը պողպատ,
Կը հեղեղե հերկերուն մեջ իր լույսերր արծաթ։

Իր տակ ճըմլված, կարևեր, կը գալարվի հայր ճըճին,
Կահաբեկին խըլուրդներ իրենց խոպին մեջ մըթին։
15 Բունծերն ահա կ՛ոռոգվին մերթ օձերու արյունով,
Զոր ըսպաննած է արորն անոնց գլուխեն անցնելով։

Արևն արդեն կը հոսե իր երակներն հրածորան
Ակոսներուն նորաբաց արգանդին մեջ հոտևան։
Հո՜, հոո՜ հոո՜ հոո՜, Անդաստանն է կորդացած այս տարի,
20 Բայց հերկերուն շարքն արդեն անհունորեն կ՛երկարի։

Եզները հաղթ թափ կու տան, դողացնելով մերթ ընդ մերթ
Սուր խըթանեն՝ ըստևներն իրենց փորին լուսաշերտ։
Ի՛նչ փույթ թե ճղուղն արորին խութին դեմ հա՛նկարծ կու լա,