Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

25 Էող մազերուդ ոսկի հյուսկերը քակես
Գավաթին մեջ բյուրեղյա,
Եվ ծունկերես վար սըրունքներդ օրորես՝
Մինչև որ սերս հասուննա։

Ինծի ի՞նչ փույթ թե շրթունքներդ են խածեր
30 Նավաստիները կոպիտ,
Եվ հոսեր են քըրտինքն իրենց տըռփանքին
Աչքերուդ մեջ՝ ու ծոցիդ։

Այսօր կուզեմ կուրծքիդ վըրա գինովնալ
Ինչպես զինվոր մը արբունք
35 Կուզեմ պարպել գավաթդ, և դուն ալ պարպե
Սիրտըս՝ նուռի պես հասուն։

Այսօր կուզեմ դահլիճին մեջ ծաղրըված
Սերըս առջևըդ պղծել,
Խաբված հոգիս բերել ռամիկ աղջըկան
40 Գարեջուրով մը ծախել։