Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8. ԱԴՈՆԻՍԻ ՄԸ


Արշալույսին դեմ խեփոր մը բացիր՝
Զոր ծովն ոտքիդ տակ նետեց վիհերեն։
Արշալույսին դեմ խեփոր մը բացիր,
Կը փայլեր իր մեջ մարգրիտ մհոյաշեն։

5 Կը փայլեր իր մեջ մարգրիտ մհոյաշեն՝
Զոր ճակատիդ վրա դըրիր ներդաշնակ։
Կը փայլեր իր մեջ մարգրիտ մհոյաշեն
Վայրի կատուի մալքին հանգանակ։

Վայրի կատուի մալքին հանգունակ՝
10 Մարգրիտն ուղիիդ լույս տրվավ գիշերն։
Վայրի կատուի մալքին հանգունակ
Թովեց Աստղիկին բոլոր տատրակներն։