Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

25 Ու հիմակ այս գարնանային իրիկունն՝
Երբ կը բուրեն կինամոնները բըլրան՝
Կիյնա անոնց միտքը հին սերն հանկարծույն՝
       Հին աղոթքի մը նման։

Եվ կը հիշեն, շուքին տակ նույն ծիրանվույն,
30 Մեռած գըգվանքն, իրենց տարփանքը հեշտին,
Հետո համբույրն ու հետո ճի՛չը մամուն՝
       Եվ իրարու կը ժըպտի՜ն...