Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արջին է. գոռ մըրըրիկ.
Ձորին կանանչ ծառերուն մեջ
Հանկարծ բանտվաձ մրրիկ մըլլա,
          Որուն անվերջ
          [Կ՛տանին ցորեն
          Սայլեր կերթան
          Ահա կտանին]

Աղորիքն է. կը մըրմըռա,
Կարծես ձորին ձառերուն մեջ
Հանկարծ բանտված մրրիկ մըլլա,
          Որուն կերթան
          Սայլերն անվերջ
          [Ցորենաբարձ
          Շարան շարան]
          Բեռցած ցորյան,
Բեռցած ալյուր՝ ետ կը դառնան։

Գետն ընթացքին մեջ կեցուցած,
Գետակը իր վազքին մեջ լուռ.

Քընաշրջիկ գետը դալար.
Հանկարծ ճամբուն վըա կեցուցած
Զայն կը թաղե ծոցն իր խավար։
Քընաշրջիկ գետը հանկարծ
Լեցուցեր է ճամբուն վրա
Զայն թաղելով ծոցին մեջ բաց
          Կըմպե ալիք
          Ու կը պոռթկա
          Փըրփուր, շողիք
          [Կընե ջրվեժն երգի մրրիկ]
          Ջըրվեժն ըրած երգ մը։

Կերթան սայլերն ահա՝ ճամբեն
Ճերմակ ճամբեն ջաղացքներուն
Ու կը տանին բեռ բեռ ցորեն
          Դեպ աղորին՝
          Որ մշտարթուն
          Խորը ձորին

Կաղաղակե երգ մր խորին,
          [Ան աշնահար ծառերուն մեջ]
          Ան ծառերուն մեջ աշնահար
          Կարծես մրրիկ մէ բանտարկված,