Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1—4 է՜յ [իմ ջաղացք] աղորիք, դարձի՛ր, դարձի՜ր,
Նըստած դալար խորը ձորին.
Աղաղակե երգըղ խորին
Դեպի լուսնակը լիալիր:
[Քու տընակիդ մեջ մենավոր
Դուն հովասուն տընակ մըն ես
Որուն խոնավ պատերուն վրա]
[Տնակ մ՝էս դուն՝ որ կարծես միշտ
Զրանուշներուն հոգին կու լա]

Տընակ մ՛ես դուն միշտ զաղբաղբուն
[Երդիկիդ վրա կաճի մամուռ]
Ալյուրոտած թաց պատերով
Ուր ջրանուշներ կարծես խումբով
Գիշեր ցորեկ կու լան արթուն։
[Ծառերուն մեջ Հանկարծ բանտված
Դուն մրրիկ մես՝ որ կը մրմռա
Էյ իմ ջաղացք, աղա՛, աղա՛]
[Դուն փոթորիկ մըն ես՝ հանկարծ
Բանտարկու]
[Հանկարծ բանտված մրրիկն ես դուն
Ժայռերուն մեջ, որ կը գոռա
է՜յ աղորիք, աղա՛, աղա՛]
13—36 [է՜յ աղորիք, բանտվա՛ծ մրրիկ
Ծառերուն մեջ. աղա՛, աղա՛,
[Էյ իմ ջաղացք, աղա՛, աղա՛
Ցորեն խըմե, այլուր տեղա]
[Է՛յ աղորիք, բանտված մրրիկ
Ծառերուն մեջ. Աղա՛, աղա՛]
Փըրփուր խըմե, ալյուր տեղա
Քարե սըրտեդ տեղա բարիք։
Գետը կեցո՛ւր ճամբուն վըրա
Իր փըրփըրուն բաշին բըռնած։
[Որոնած փըրփուր գանգուրներեն
Ջըրվեժը երգ մ՝ըրե կատղած]
Ջըրվեժն ըրե երգ մը կատղա՛ծ
Ու անդունդին ծոցը պոռթկա։
[Սայլերն ահա ցորենալիր]
[Ահա սայլեր անձանձիր
Ճերմակ ճամբեն ջաղացքներուն