Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծանուցմամբ. «Ստացանք տաղանդավոր բանաստեղծ պ. Դանիել Վարուժանի նոր հեղինակությունը՝ «Հեթանոս երգեր» շքեղ տպագրությամբ ստվար հատոր մը զմայլելի քերթվածներու, որով հարգելի հեղինակն իր վրա հիացողներուն նոր իրավունք մը կուտա պարծանքի։ Ծայրե ի ծայր ներդաշնակություն, շնորհ, գյուտ ու նկարագեղ վրձինի մը ամբողջ հրաշալիքը, որոնք կթովեն, կհափշտակեն, կխանդավառեն բոլոր ընթերցողները։ «Հեթանոս երգերն մեր քերթողական գրականության ամենեն հզոր արտահայտություններեն մին է և տաղանդավոր հեղինակը ջերմապես շնորհավորելի է Հայ գրականության նվիրած իր այս թանկագին գանձին համար։ Կհրավիրենք բոլոր գրասերները՝ ունենալ «Հեթանոս երգերը» ճշմարիտ ու մեծ վայելքի մը համար» («Բյուզանդիոն», 1913, մարտ 12/25 № 4991)։ Գրքի հրատարակության մասին ծանուցեցին նաև Մուրատ-Ռափայելյան վարժարանի նախկին աշակերտների միության «Ամսօրյա տեղեկատու» հանդեսը, 1913 թ. հունվար—մարտ ամիսների միացյալ համարում (Էջ 3), և Զմյուռնիայի «Հայ գրականության» ամսագիրը՝ 1913 թ. մարտյան համարում։

Գրքի տպագրության մասին վերը բերված ծանուցումները որքան Էլ ուշացած հաղորդումներ լինեին, սակայն դրանք ինչ-որ չափով վկայում են, որ գիրքր լnւյu է տեսել 1913 թ. սկզբներին, և ոչ թե 1912-ին, ինչպես նշված է Ժողովածուի տիտղոսաթերթի վրա։

«Հեթանոս երգեր» ժողովածուն աշխույժ արձագանքներ առաջ բերեց մամուլում և հրապարակային դասախոսություններում։ Գիրքը քննարկման առարկա դարձավ Կ. Պոլսի 1913 թ. ապրիլի 16-ի նշանավոր ասուլիսներում, որոնց նյութերը լույս տեսան առանձին գրքով (Գրական ասուլիսներ, Գ․ Դանիել Վարուժանի «Հեթանոս երգերը», Կ. Պոլիս, 1913)։ Քննարկմանը մասնակցել են Հ. Սիրունին, Տ. Չեռկյուրյանը, Էդ. Գոլանճյանը և ուրիշն՛եր։

Էդ. Գոլանճյանը «Վարուժանը և իր «Հեթանոս երգերը» զեկուցման մեջ մասնավորապես նկատել է, «Անուրանալի է, անշուշտ, արդի եվրոպական գրականության, մասնավորապես Պելճիքական գրականության երկու գլխավոր հզոր դեմքերուն՝ Վերհառնի և Մեթերլինկի ազդեցությունը իր քերթվածներուն արվեստին վրա։ Իր «Մեքենաները» խորագրված քերթվածը մասնավորապես կը հիշեցնե Վերհառնի Les force stentaculaircs-ին վերլուծական կորովն ու Առկայծ ճրագը՝ Մեթերլինկի գրելակերպը որ բանաստեղծության մեջ։ Իսկ մյուս ընկերվարական հակումով դրած մեկ քանի քերթվածները, որոնք կը կոչվեն Մեռնող բանվոր, Խաբված կույսեր, Դադար, Մայիս մեկ և այլն, անշուշտ եվրոպական գրականության ճաշակն ու առարկաներն ունին, ֆրանսական և պելճ գործատանը ծուխին կծու համր, մինչև մեր գեղածիծաղ ափերը փոխադրված, քանի որ մենք գործատուն չունինք դեռ» («Գրական ասուլիսներ», էջ 19):

Մի քանի քննադատներ «Հեթանոս երգեր» ժողովածուն դիտել են որպես մեծ արվեստագետի վրձնի տակից դուրս ելած գոհարներ (տե՛ս Ս. Հ․