Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինքնագրի նմանահանությունը տպագրվել է՝ «Շանթ». 1918, № 6, էջ 65։

Վարուժանը 1911 թվականի հուլիսի 3-ին Բրգնիկից Մերուսան Պարսամյանին գրել է. «...նախ «Գեղեցկության արձանը» հրատարակեցեք «Շանթի» մեջ: Մի մեղադրեր, որ այդքան կարևորություն կընծայեմ այդ հնչյակին (սոնետին — Ջ․ Մ.), պատճառը նախ չտպագրված ըլլալն էլ երկրորդ, հավանականությունն ունիմ անոր մեջ դրած. ըլլալ արվեստ և միտք, երկուքն ալ բյուրեղացած իմ արյունովս՝ այդ քանի մը տուներուն մեջ։ Գալով վարձատրության խնդրին, համեստ կգտնե՛ք եթե ըսեմ, թե քերթվածի մը համար (մեծ թե փոքր) որոշած եմ կես օսմ<անյան>ոսկի, իսկ էթյուտի կամ դլուցաղնավեպի մը համար մեկ օսմ<անյան> ոսկի։ Թերևս «Գեղեցկութեան արձանն» այդ վարձատրության համար փոքրիկ գտնեք, քայց տարակուսիր նաև, որ ավելի որակը կորոնեք քան ավելորդ մրոտումները» («Նամականի», Էջ 196)։

2. Ոլիմպոսի... (Օլիմպոս) — Սար Հունաստանում, որի վրա ըստ դիցաբանության, ապրում Էին աստվածները։


2. ՎԱՆԱՏՈԻՐ

(Էջ 8)

Ինքնագիրը՝ № 15 ր, Էջ 1—4, ուր վերնագրված է՝ Գեղոն:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1912, Էջ 18—21, Գեղոն վերնագրով.

«Ամենուն տարեցույցում» թվագրված Է՝ Սվազ, 1911:

Բնաբանը՝ Ագաթանգեղեայ պատմություն, Թիֆլիս, 1882, էջ 482, ուր ասված է. «Եւ զյիշատակս վկայիցն բերելոց ժամադրեաց տօն մեծ հռչակել, յառաջագոյն կարծեալ սնոտեացն պաշտաման՝ ի ժամանակի դիցն Ամանորայ ամենաբեր նորոց պտղոց տօնից հիւրընկալ գիցն Վանատրի, զոր յառաջագոյն իսկ ՛ի նմին տեղոոց պաշտէին՝ յուրախութեան նաւասարդ աւուր։ Զի ժողովեալ ի յիշատակ մեծի երանելւոյն Յովհաննու, և սուրբ վկային Աստուծոյ Աթանագինի, յայնմ աւուր խմբեսցեն ՛ի նմին յաւանի»։

«Հեթանոս երգերում» տպված է.

24. Եվ կը թողվին կանանչին մեջ ցողաթուրմ,

62․ Ճյուղերն են լի համեմներու բույրերով։

Ըստ ինքնագրի և առաջին հրատարակության, համապատասխանաբար ուղղված են՝ թաղվին և ճյուղերն:

Վանատուր — Հայ դիցաբանության մեջ՝ այգեգործության, պտղաբուծության և հյուրընկալության աստվածը։

16․ Ծաղկամիսեն Միգաբեր — Մայիս ամսի փոխաբերական անվանումը իբրև շատ ծաղիկներ բերող ամիս։

38. Նայադներու... — Նայադը հունական դիցաբանության մեջ հոսող ջրերի հավերժահարսն է։