Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

19. ԳԻՆԱՐԲՈԻՔԵՆ ՎԵՐՋ

(Էջ 51)

Ինքնագիրը՝ № 15ժա, Էջ 1—2։

Ինքնագիրը նվիրում չունի:

Առաջին անգամ առանց նվիրումի տպագրվել է՝ «Երկունք», ամսաթերթ, Կ. Պոլիս, 1912, № 4, Էջ 83։

Արսեն Մարկոսյան — եվդոկիայի ազգային վարժարանի գծագրության ուսուցիչ. Վարուժանի մտերիմներից։


20. ՄԵՌԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ

(Էջ 53)

Ինքնագիրը՝ № 15ժբ, Էջ 1—3:

Առաջին անգամ տպապրվել Է՝ «Անահիտ», Փարիզ, 1911, № 7 — 8, Էջ 188 — 189։

11 Դիոս.․․ — Զևսի՝ երկրի և երկնքի արարչի մականուններից մեկը:

12 Ո՜վ Ապողոն... — (Ապոլլոն) Հին հունական դիցարանում սկզբում համարվել է երկրագործության ու անասնապահության, ապա՝ արևի, լույսի և իմաստության աստվածը:

16 Հերայի սայլն... — Հերան Զևսի կինն ու քույրն է՝ հունական դիցաբանում։

18 Զևսի անձրևն ոսկի, արյունն Ուրանյան — Հունական դիցաբանում Զևսը երկրի և երկնքի արարիչն է, իսկ Ուրանը՝ երկնքի աստվածը և երկրի ամուսինը։

19 ...Հերմեսին — Հերմեսը հունական դիցարանում Զևսի որդին է և աստվածների պատգամավորը:

21 ...Անահիտ — տե՛ս «Անահիտ» (№ 16) բանաստեղծության ծանոթագրությունը։

26 Չի՜ պսակվիր Պանը շոճով... — Հունական դիցարանում Պանը անտառների և դաշտերի աստվածն է, սրնգի հորինողը։

28 ...Այծեմարդե՜ր բարեկիր — Երևակայական էակներ, որ մեջքից վերև մարդակերպ էին, թայց եղջյուրավոր, իսկ մեջքից ներքև՝ այծակերպ։

38 ...անբախտ Նարգիզ — Ըստ դիցաբանության՝ գեղատեսիլ պատանի, որ իր դեմքը ջրի մեջ տեսնելով՝ սիրահարվեց ինքն իրեն և աստվածների հրամանով դարձավ ծաղիկ։