Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(318 — 390 առջերը) տպագրվել է՝ «Ամենուն տարեցույցը», Կ. Պոլիս, 1911, էջ 138, ապա՝ «Մեղրագետ», Զ գիրք, Պոլիս, 1914, էջ 334 (միայն սկզբի 60 տողերը), ամբոդջությամբ տպադրվել է՝ «Հեթանոս երգեր», էջ 133—157։

«Ամենուն տարեցույցում՝ թվագրված է՝ Բրզնիկ, սեպտ. 1910։

Վարուժանը Սեբաստիայից Նշան Տեր-Ստեփանյանին հղած 1910 սեպտեմբերի 10/23 թվակիր նամակում գրում է. «Այս տարի թեպետև գրական շատ կտորներ չարտադրեցի՝ սակայն գրած եմ ուժեղ դյուցազնավեպ մը պատմական դրվագի մը վրա՝ որ հուսամ թե պիտի գնահատվի» («Նամականի», Էջ 186)։

«Հարճը» 1910 թ. հուլիսին առաջին անգամ կարդացել է իր աշակերտների համար (տե՛ս Ա. Պատրիկ, Դ. Վարուժանն իմ հուշերում, Էջ 103)։

Պոեմի նյութը քաղված Է Մովսես Խորենացու պատմությունից, ուր գրում է.

«Բագրատունյաց ցեղից կար մի ոմն Տրդատ, քաջ Սմբատի Սմբատուհի դօտեր որդին, մի սրտոտ և ուժեղ մարդ, կարճ հասակով և տգեղ կերպարանքով։ Նրան Տիրան թագավորը իրեն փեսայացրեց՝ իր Երանյակ դստերը նրան կնության տալով։ Կինը չսիրեց իր ամուսին Տրդատին, արհամարհում էր նրան, հոնքերը կիտում, շարունակ իրեն վայ էր տալիս, որ իր նման չքնաղ ու ազնվազարմ կինն ստիպված է մի տգեղ և հասարակ ծագումով մարդու հետ ապրել։ Սրա վրա զայրանալով Տրդատը մի օր սաստիկ ծեծում է նրան, կտրում է նրա շեկ մազերը, փետում է խոպոպիքները և հրամայում է քաշեքաշ նրան սենյակից դուրս գցել: Իսկ ինքն ապստամբվելով գնում է Մարաստանի ամուր կողմերը: Երբ նա հասավ Սյունիք, այդտեղ նրան հասավ Տիրանի մահվան լուրը, ուստի այդտեղ էլ մնաց։

Մի օր Սյունյաց Բակուր նահապետը նրան ընթրիքի հրավիրեց։ Երբ գինով ուրախություն էին անում, Տրդատը տեսավ մի կին, որ շատ գեղեցիկ էր և նվագում էր ձեռներով՝ անունը Նազենիկ։ Տրդատը նրան ցանկացավ և ասաց Բակուրին. «Այդ վարձակն (հարճ) ինձ տուր»։ Իսկ Տրդատը բռնեց այդ կնոջը՝ իր մոտ քաշելով սեղանակիցների առաջ գգվում համբուրում էր նրան սիրահարված անզուսպ երիտասարդի նման: Բակուրը խանդելով վեր կացավ, որ կնոջը նրա ձեոքից խլի: Բայց Տրդատը ոտքի ելնելով ծաղկամանն իբրև զենք գործածեց, սեղանակիցներին էլ սեղանից վանեց։ Կարծես մի նոր Ոդիսևս էր առաջ եկել, որ կոտորում էր Պենելոպեի սիրեկաններին, կամ զապիթաների և հուշկապարիկների կռիվ էր տեղի ունենամ Պերիթոսի հարսանիքում։ Այսպես իր կացարանը հասնելով, իսկույն ձի հեծավ և հարճի հետ միասին Սպեր գնաց» (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, գիրք Բ, գլ. ԿԳ, Երևան, 1968, էջ 197 — 193)։

12 Բագրատունին Տըրդատն է... — Բագրատունիների տոհմից, Տիրան թագավորի փեսան:

13 Տիրան արքային... — Հայոց թագավոր, մ. թ. ա. II դարում:

13 ...Մարաստան — Երկիր հին Հայաստանի հարավ-արևելքում