Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լուրդց գրել է. «Տխրություն, մտատանջութեան, ձանձրոյթ և հուսահատության, ահա բաժինը երիտասարդ հասակիս։ Վիճակս է ցիրուցան, միշտ գերագրգռված: Ժամեր կունենամ, որ ես իմ թշնամիս կդառնամ, ես ինծմե գրեթե կսոսկամ. եթե այսպես շարունակվի ես ինձի հետ գեշ պիտի չմնցունիմ: Փորձեցի սրտիս կծկումները մոռնալ գրելով, արտադրելով քանի մը բանաստեղծության, անկարելի եղավ, և գրածներս ալ ինչ բանաստեղծություն, ամրողջ թույն, ամբողջ լեղի, կարծես ցավերուս մեջ թաթախված էջեր։ Եթե կուզես հոս կդնեմ քանի մը տող ըստ դիպվածի քերթվածե մը՝ որուն խորագիրն է «Նիրվանալի հորը»։ Դատե բաղդատե Դանիելը՝ զոր ճանչցար, Դանիելին հետ, զոր կորսնցուցիր։ Տե՛ս թե ալ ինչ կետի հասեր է այս անիծյալ կյանքը՝ զոր կհուսամ թե երկար ատեն պիտի չկրեմ ու ահա»։ Այնուհետև մեջ է բերում մի հատված (11—40-րդ տողերը), ապա ավելացնում. «Գոցենք այս վարագույրը, կուզե՞ս որ նորոգեմ հուսակտուր վիշտը որ սիրտս կճնշե խոսելե առաջ միայն մտածելով: Գոցենք։

Միայն Դերենիկդ իմ հավատարիմ, ջանա այս նամակս ոչ ոքի կարդալ։ Զի չեմ ուզեր որ անթռիչ նամակներ իմ տկար՝ բայց ազնիվ պարտությանս Հանդիսատես ըլլան։ Եթե գահավիժիմ, կուզեմ ոո իբր ստոիկյան գահավիժիմ» («Նամականի», Էջ 117—118): Բանաստեղծութեան խորագիրը հետո է դարձրել «Լքում»։

Կորիցէ օրն՝ յորում ես ծնայ — Աստվածաշունչ, գիրք Հոբա, գլ․ գ, 3։

Հովբը (Հոբ Երանելի) — ըստ Աստվածաշնչի՝ ճշմարիտ. անարատ, արդար և աստվածապաշտ մի անձնավորություն էր՝ հեռու ամեն տեսակ չար մեղքերից:


40. ՍԻՐՏՍ Է ՀՈԳՆԱԾ

(էջ 148)

Ինքնագիրը՝ № 16 ժդ, էջ 1:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Հող-Դար», 1911, դեկտեմբեր 17, Բ տարի, № 1, էջ 1:

«Հող—Դարում» անխորագիր է, իսկ գրության վայր նշված է՝ Եվդոկիա։


47. ՎԱՐՈԻԺՆԱԿԻՍ

(էջ 149)

Ինքնադիրը՝ Լ № 9, էջ 1—З։

Առաջին անպամ տպագրվել է՝ «Հեթանոս երգեր», էջ 311—314, ապա՝ «Ամենուն տարեցույցը», 1913, էջ 43—45։

«Ամենուն տարեցույցում» թվագրված է՝ 1912, Եվդոկիա:

Բանաստեղծության մասին Վարուժանը Թեոդիկին 1913, մայիսի 15-ին