Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

11. ԱՌ ԱՐՇԱԼՈԻՅՍ

(Էջ 221)

Ինքնագիրր հայտնի չէ։

Առաջին անգամ ապագրվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1914, էջ 112, օրիորդի մը Ալպումեն ծանոթագրությամբ։

Տպագրվում է «Ամենուն տարեցույցը» տարեգրքից։

Բեյրութի «Նաիրի» (1972, հուլիս 16, № 5, էջ 5 ) պարբերականը, տպագրելով սույն բանաստեղծությունը, ձանոթագրել է. «Արշալույս Սարգիսյան (ծնյալ Թերլեմեզյան, եղբոր աղջիկը Փանոս Թերլեմեպյանի), որ իր հուշերուն հետ մեզի տրամադրեց իր թանկագին ալպոմը, ուր ժամանակակից մեր բոլոր գրչի վարպետները իրենց ձեռագիրը ունին — անմահներու կատարյալ փաղանգ մը — Կոմիտասեն մինչև Վարուժան, Երվանդ Օտյանեն մինչև Թեքեյան։ Մեծ հաճույքով կներկայացնենք այստեղ Ա․ Սարգիսյանի բացառիկ ալպոմեն որոշ էջեր, իր հուշերուն զուգընթաց. «Թեև լավագույն հիշատակներ կը պահեմ Սկյուտարի Ազգային և Տայան վարժարաններեն, բայց անմոռանալի կը մնա Նիկողոսյան դպրոցս իր կատարելությամբ։ Հոն թևածող մթնոլորտը կը Ներշնչեր միայն աշխատանքի սեր, փափագ և գեղեցիկ ու ազնիվ իտեալի ձգտելու խանդավառ թռիչք։ Տնօրենը՝ Հակոբ նիկողոսյան և Տիկինը, կրթյալ, հոգեբան, հոգածու։ Հազվագյուտ փաձագ մը գերընտիր ուսուցիչներու — Դանիել Վարուժան, Տիգրան Չեոկյուրյան, Ա. Բարսեղյան, Հ. Մառք, Կոմիտաս վարդապետ, Շ․ Քրիալան և այլն»։

Ալբոմում, որից արտատպել է «Նաիրին», վերնագրված է՝ «օրիորդ Արշալույսին»։


12. ԴԱԼԱՐ ՃՅՈԻՂ ՄԸ

(Էջ 222)

Ինքնագիրը՝ Լ № 1, էջ 4, ուր խորագրված է՝ «Դալար ճյուղը»:

Առաջին անգամ տպագրվել է՝ «»ավասարդ» , Կ. Պոլիս, 1914, էջ 212։

Տպագրվում է «Նավասարդ» տարեգրքից։

1 Կը կարդայի Տանդեն մըռայլ — Տե՛ս «Հեթանոս երգերի»։ «Լույսը» բանաստեղծության (№ 25) 54-րդ տողի ծանոթագրությունը։

2 Աստվածային Դըժոխքն իջած — նկատի ունի Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմը։

6 Ֆըրանչեոգա Տա Ռիմինին — Իտալացի գեղեցկուհի XIII դարում, որի սիրո պատմությունը դարձել է Դանթեի «Դժոխքի» հինգերորդ երգի մի դրվագը։


13. ՎՀՈԻԿԸ

(էջ 223)

Ինքնագիրը՝ Լ № 1, Էջ 1, ուր խորագրված է՝ «»Գուշակը»:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Նավասարդ», 1914, էջ 212։

Տպագրվում է «Նավասարդ» տարեգրքից։