Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. ՎԱՆԱՏՈԻՐ

․..Ամենաբեր նորոց պտղոց տօնից
հիւրընկալ դիցն Վանատրի.
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ

Նըստած պարարտ եզիդ վրա, ո՛ Վանատուր,
Մեկ ծագեն մյուսը կանցնիս
Հայրենական դաշտերուն։
Մեռան բոլոր մեծ աստվածները, իրենց
5 Բագիններուն վըրա մամուռը կ՛աճի
Անմահ եղար դո՛ւն միայն
Նըման հողին և կըրակին, ու նըման
Օվկիանոսի աղերուն։
Ուսերուդ հիր պատմուճանեն դեռ կու գա
10 Գինիի հոտն Ամանորի տոներուն։
Հակառակ այնքան դարերու ավերին՝
Բիբերըդ դեռ զըվարթություն կը բըխեն.
Ու կենեղուտ դեմքիդ վրա
Արբեցողի կարմիր ծիծաղն է ծեփված:
15 Ու երբ պարարտ եղիդ վըրա կ՛այցելես,
Ծաղկամիսեն Միգաբեր,
Անեզրությունն հայրենական դաշտերուն:
Կ՛հոսի ալի՛քը կյանքին
Ակոսներեն հայրենական դաշտերուն:

20 Ահա գարունն ու զարթումներն իր առույգ.
Հիրիկներով պըսակվե, ո՛ Վանատուր,
Ճամբուդ վրա ճառագայթներ կը հոսին