Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երակներո՜ւդ պես գեղուն.
Եվ կը թաղվին կանանչին մեջ ցողաթարմ
25 Բոլոր քարերն ըսպիտակ։
Կըտուրներհն գեղջական
Կը բարձրանա ծուխը, խունկի պես խաղաղ։
Թող ես վարդով և ուլունքով գեղաշար
Քառամանյակըս կախեմ
30 Պարանոցեն քու եզիդ,
Հըլու եզիդ՝ որ դարձած՝
Մերթ կը լիզե բոպիկ ոտքերդ Աստվածի։
Օ՜, իր պոչյունը գերազոր, որ ահա
Թարանձավե քարանձավ
35 Կարթընցընե թըմրած օձերն ու արջերն
Ու խաղաղ կյանքն արևուն տակ կը պոռթկա։
Աստղերը մեղը՜ր կը ծորեն երկընքեն
Նայադեերու սափորներուն մեջ մարմար
Արշալուսված աղբյուրներուն եզերքին
40 Աղավնիներ կը լոգնան
Իրենց կտուցեն մարգարիտներ սըրսկելով։
Ծիծաղն՜, ո՛ Վանատուր,
Թու հեթանոս ծիծաղներովըդ վըճիտ,
Զի բընությունն արթընցա՜վ իր քողերեն.
45 Եվ Բերկրությունն, արգասավոր և անհուն,
Օդին մեջեն կ՝անցնի կերթա, ու նըման
Մեծ կարապի մը վայրի,
Քու հաղթանա՜կըդ կերգե։

Ահա ամառն ու իր անդերը խարտյաշ.
50 Որանեբո՜վ պըսակվե, ո՜ Վանատուր:
Պըճեղներուն տակ եզիդ
Մատղաշ ցորյանն անտառացավ. այժըմ իր
Ծովերուն մեջ՝ ոսկյա լոգանքըդ ըրե՜։
Թուփերուն տակ ծաղկահեղց
55 Բույներն են լի՜ օրհնությամբ,
Եվ արտույտին երգն արևե՜ն մեզ կու գա։