Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրանց կանանց անուններն էին — Պապի կնոջը՝ Վարազդուխտ, որոնք անորդի է անզավակ մեռան, — իսկ Աթանագինեսի կնոջը՝ Բամբիշ։ Սրանցից ծնվեց սքանչելի և զարմանալի ներսեսը, որ հետո քահանայապետ դարձավ։

Բայց այն ժամանակ չկար մեկը, որ նրանց համար քահանայապետությունը վարեր։ Ապա խորհուրդ արին, թե ո՛ւմ ընտրեն առաջնորդ։ Բոլորը միաբան որոշեցին, որ նույն Գրիգորի իշխանության տնից գտնեն մեկին, որ իր հայրերի աթոռը նստի։


Գլուխ ԺՋ

ՓԱՌԵՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

ԱԹՈՌԸ ՆՍՏԵՑ:

Այս ժամանակ (կաթողիկոսության) արժան համարեցին մի ոմն Փառեն քահանայի՝ Տարոն գավառից, Հովհաննեսի մեծ մարգարեանոցից, որը նախապես շինված էր որպես աղոթատուն՝ ի հանգստություն սրբերի և վստահված էր նրան (Փառենին)։ Նրան կանչեցին թագավորի մոտ։ Թագավորը նրան ուղարկեց ընծաներով ու հրովարտակներով և մեծամեծ իշխանների ուղեկցությամբ, որ էին՝ Հայոց Վասակ զորավարը Մամիկոնյան տոհմից, Մեհենդակ Ռշտունին, Անդովկ Սյունին և Արշավիր Կամսարականը՝ մեծ ու գլխավոր նահապետներ, և էլի ուրիշ տասը պատվավոր մարդիկ։ Սրանք Փառենին առան գնացին Գամիրքի մայրաքաղաք Նեսարիա և այնտեղ նրան ձեռնադրեցին Մեծ Հայքի կաթողիկոս ու խաղաղությամբ վերադարձան իրենց աշխարհը։

Փառենը կարճ ժամանակ նստեց հայրապետական աթոռը։ Նա չէր համարձակվում նրանց խրատել, որևէ մեկի մոլորությունը կամ ամբարիշտ գործերը հանդիմանել։ Նա միայն ինքն իրեն մաքուր էր պահում և հարկադրված ընկերակցում էր անօրեն թագավորին, նրան հնազանդվում էր ու նրա կամքով շարժվում։ Ապա նա վախճանվեց, հայրերի մոտ գնաց։ Եկեղեցու սպասավորների խումբը նրա մարմինը վերցրեց, տարավ Տարոն գավառը, Հովհաննեսի մեծ մարգարեանոցի