Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ագարակը, որտեղ ինքը նախապես ապրում էր կենդանի ժամանակ, և այնտեղ նրա մարմինջ թաղերին ու գեղեցիկ շիրիմ շինեցին վրան։


Գլուխ Ժէ

ՇԱՀԱԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՎՐԻԱՆՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՍԵՐՆԴԻՑ

ԷՐ ԵՎ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌԸ ԺԱԳԱՆԳԵՑ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ

ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԱՄԲՈՂՋ ՀԱՏՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԹՈՂԵԼ ԷՐ

ՏԻՐՈՋԸ ՈԻ ՆՐԱ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ:

Այն ժամանակ բոլորը աշխարհովին միաբան խորհուրդ արին, թե ո՛վ պետք է հայրապետության աթոռը նստի։ Եվ որովհետև Գրիգորի տնից ոչ ոք չկար այդ (պաշտոնին) արժանավոր, ուստի հարմար գտան մի ոմն Շահակի, որ Աղբիանոս եպիսկոպոսի սերնդիր էր։ Նրան հանձներին մարդպետության իշխանին, որի անունն էր Հայր. նրա հետ դրին ավագներից Գարդմանաձորի իշխանին և ուրիշ տասը նախարար ու նրան ուղևորեցին մեծ հանդեսով Գամրաց երկիրը, Կեսարիա մեծ քաղաքը։ Այնտեղ Շահակին ձեռնադրեցին Մեծ Հայքի կաթողիկոս և պատվով վերադարձան թագավորի մոտ։

Եվ Շահակը ժառանգեց հայրապետների տեղը. սա էլ Փառենին նմանվեց իր վարքով. նրա օրինակով էր սա առաջնորդում աշխարհը։ Բայց որոնց որ նա հովվում էր, չէին լսում նրա ճշմարիտ խրատներին, այլ հանդիմանվելիս էլ՝ բացեիբաց ու համարձակ գործում էին իրենց մեղքերը, առանց վախի կատարում էին ամեն տեսակ չարիքներ, մոռանալով (տիրոջը) և նրա պատվիրանները — առհասարակ՝ թագավորը, նախարարներն ու իշխանները։ Նրանցից է՛լ ավելի վատ էին մյուս մարդիկ, որոնք ամբարշտացած էին մարդկանց նկատմամբ և իրենց հայրերի առաջին հին գործերին դարձան, մեծերից մինչ փոքրերը անձնատուր էին եղել այս բանին։ Այս բոլորի համար աստված բարկանալով նրանցից երես դարձրեց, նրանց ոտքի կոխան դարձրեց նրանց դեմ դուրս եկած թշնամիներին։ Որովհետև Տրդատի թագավորության ժամանա-