Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վաչեի որդուն՝ Շավասպին, որոնք ծծկեր երեխաներ էին։ Նրանց բերին թագավորի մոտ։ Նա երբ տեսավ երեխաներին, հրամայեց մորթել, որովհետև միայն նրանք էին մնացել այս երկու տոհմերից շառավիղներ։ Այդտեղ պատահեցին Արտավազդը և Վասակը՝ Մամիկոնյան տոհմի մարդիկ, որոնք Հայոց բոլոր զորքերի զորավարներն էին։ Նրանք վեր կացան, ընկան երեխաների վրա, ամեն մեկը մի երեխա թևի տակ առնելով դուրս եկան, զենքերը հանած, երեխաների համար մեռնելու պատրաստ։ Որովհետև թեպետ նրանք խնամում էին թագավորի որդուն՝ Արշակին, բայց այդ ժամանակվս գործերից զայրանալով՝ թողին իրենց Արշակ սանին և արքունական բանակից հեռացան։ Նրանք գնացին իրենց երկիրը՝ Տայքի ամրոցները և այնտեղ մնացին իրենց ընտանիքների հետ բավական տարիներ, իրենց մյուս կալվածքները թողնելով։ Այնտեղ նրանք խնամում էին այն երկու երեխաներին՝ Շավասպին ու Տաճատին, և (հետո) նրանց կնության տվին իրենց աղջիկները, որից այդ տոհմերը նորից բազմացան։ Նրանք երկար տարիներ Հայոց գործերին չէին խառնվում։


Գլուխ ԺԹ

ՀՈՒՍԻԿԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՊԻ ԵՎ ԱԹԱՆԱԳԻՆԵՍԻ ՄԱՍԻՆ, ԵՎ ԹԵ

ԻՆՉՊԵ՞Ս ԻՐԵՆՑ ԱՆՕՐԻՆՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՆՎԵՑԻՆ:

Իսկ Հուսիկի որդիները՝ Պապն ու Աթանագինեսը, իրենց կյանքը վարեցին աստվածատեցությամբ. շրջում էին անօրինությամբ և ամբարտավանությամբ։ Նրանք ամբողջ կյանքի ընթացքում սաստիկ հանդուգն էին, աստծուց երկյուղ չունեին, կյանք էին վարում մեծ անառակությամբ և ցոփությամբ, աստվածային կարգերն արհամարհում ու ծաղրում էին։

Նրանք Տարոնի երկրումն էին, եկեղեցու ավան Աշտիշատում, որտեղ նրանց պապ Գրիգորը շինեց առաջին եկեղեցին։ Երկու եղբայրները՝ Պապն ու Աթանագինեսը, գնացին հասան այն գյուղը։ Սաստիկ հարբելով՝ նրանք ծաղրում էին