Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծում, քանի որ տեսնում էր, թե նա խաղաղության համար է եկել մեծ նվերներով, ընծաներով և շքեղ մեծարանքներով։

Ոչ շատ օրեր անցնելուց հետո թագավորին ընթրիքի հրավիրեցին՝ նրան պատվելու համար։ Երբ խմելն սկսեցին, թագավորը և նրա հետ եղողները սաստիկ հարբեցին, և այս ժամանակ դարանակալ զորքը անսպասելի կերպով, հանկարծակի հարձակվելով սեղանակիցների վրա՝ յուրաքանչյուրին առանձին բռնեցին, իսկ վահանավորներն ու տապարավորներր Տիրան թագավորին շրջապատեցին։ Ոռնելով, նրա ոտքերն ու ձեռքերը կապեցին երկաթե շղթաներով, ամբողջ բանակը, ինչ որ գտան, ավար առան։ Թագավորի գանձերը, գույքը, կինը, որդիները, ինչ որ բանակում գտան, Ապահունյաց երկրից տարան։

Եկան հասան մի գյուղ, որին ասում էին Դալարիք։ Երբ Պարսից զորավարը եկավ Դալարիք գյուղը մտավ, իր հետ տանում էր կապված Տիրան թագավորին։ Եվ Վարազն ասաց, «Ապա ածուխ գտեք, որով երկաթ շիկացնենք, որ Հայոց այս թագավորի աչքերը դաղենք»։ Իսկույն ածուխ բերին և Տիբանի աչքերը դաղեցին։ Այն ժամանակ Տիրանը խոսեց ու ասաց, «Փոխանակ որ իմ զույգ լուսավոր աչքերը այս տեղում խավարեցին՝ թող այսուհետև Դալարիքի փոխարեն Ածուխ կոչվի սա հավիտյան, և այս հայտնի նշանը մնա ինձ հիշատակ. բայց ես միտքս բերի և գիտեմ, որ իմ գործած չարիքների ու մեղքերի վրեժը ինձանից պահանջվեց, որովհետև ես այս աշխարհը, որում թագավորում էի, խավարեցրի՝ երկու լուսատու ուսուցիչներից (ղրկելով) և կարծում էի, թե ճշմարիտ վարդապետության երկու հավատարիմ քարոզիչների լույսը կհանգցնեմ, այս պատճառով էլ իմ աչքերի լույսը խավարեց»։

Այնուհետև Պարսից թագավորի իշխանը ամենայն շտապով Ածուխ գյուղից մեկնեց, հետն առնելով Տիրան թագավորին և ամբողջ գերությունը, փութով գնաց հասավ Պարսից աշխարհը և գնաց Ասորեստան, իր տիրոջ՝ Պարսից թագավորի մոտ։

Հանկարծակի վրա հասած այս չարիքի ու թշվառության՝ այս կործանման գույժը լսելի եղավ։ Հավաքվեցին նախարար-