Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներն ու իշխանները, գործակալներն ու զորագլուխները, պետերը, երկրի բոլոր տեղերից հավաքված մեծ բազմություն։ Նրանք թեև հավաքվեցինք զորք կազմեցին, պատրաստությամբ հետամուտ եղան Վարազին, բայց չկարողացան հասնել։ Բայց և այնպես հասան, Պարսից աշխարհի մի կողմը գրավեցին, մարդկանց առհասարակ կոտորեցին, աշխարհը այրեցին ու ավարեցին։ Մի տեղ հավաքվելով՝ կոծում, սգում ու ողբում էին իրենց բնիկ տիրոջը՝ Հայոց թագավորին, ինչպես և աշխարհի կորուստն ու իրենց անտիրական մնալն ու կործանվելը. աղիողորմ կերպով լալիս էին։


Գլուխ ԻԱ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵՑԻՆ ԵՎ

ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՆԱՑԻՆ, ՀՈԻՆԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ԲԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՕԳՆԱԿԱՆ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԸ

ՄԵԾ ՉՈՐՔՈՎ ԵԿԱՎ, ՄԻԱՁԻ ՃՈՂՈՊՐԵՑ ՓԱԽԱՎ

ՊԱՐՍԻՑ ԱՇԽԱՐՀԸ:

Այնուհետև ավելի մեծ միաբանությամբ հավաքվեցին Հայոց աշխարհի մարդիկ — մեծամեծ նախարարները, ավագները, կուսակալները, երկրի տերերը, ազնվականները, զորագլուխները, դատավորները, պետերը, իշխանները, բացի գորավարներից, նույնիսկ ռամիկ շինական մարդիկ։ Սկսեցին իրար հետ խոսել և ասում էին. «Այս ի՞նչ է մեր արածը, նստել սուգ ենք անում, թշնամիները սրանից կօգտվեն. շատ չանցած՝ էլի մեր երկիրը կարշավեն։ Եկեք, մենք մեզ մխիթարենք, մեզ ու մեր երկրին տեր կանգնենք և մեր բնիկ տիրոջ համար վրեժխնդիր լինենք»։ Այսպես երկրի բոլոր մարդիկ հավաքվելով մի մտքի եկան, միաբանվեցին, որ իրենց համար օգնություն ու թիկունք գտնեն։

Այն ժամանակ Հայոց ավագանին մեծ նախարարներից (բաղկացած պատգամավորություն) ուղարկեց Հունաց թագավորի մոտ նվերներով (առաջարկելով), որ նրան ձեռք մեկնեն և հնազանդությամբ նրան ծառայեն. իսկ նա իրենց թիկունք լինի և օգնի վրեժխնգիր լինելու թշնամիներից: Ուղարկեցին Սյունյաց Անդովկ նահապետին և Արշարունյաց