Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲՈԻԶԱՆԴԻ ՉՈՐՐՈՐԴ ԴՊՐՈԻԹՅՈԻՆ

ՑԱՆԿ ՉՈՐՐՈՐԴ ԴՊՐՈՒԹՅԱՆ

Ինչ որ ասելու եմ, պատմական զրույցների շարքեր:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ա. Թե ինչպե՛ս պատերազմներից և մեծ շփոթություններից հետո Պարսից Ներսեհ թագավորը թագավորեցրեց Տիրանի Արշակ որդուն և ինչպե՛ս նրան ուղարկեց Հայոց աշխարհը իր հայր Տիրանի ու բոլոր գերիների հետ:

Բ. Հայոց աշխարհի շենանալու ու բարեկարգվելու, բարքերի, կարգ ու կանոնի հաստատման, թագավորության նորոգվելու և կարգավորվելու մասին,

Գ. Սուրբ Ներսեսի մասին, թե որտեղի՛ց և ինչպե՛ս ընտրվեց Մեծ Հայքի կաթողիկոս լինելու։

Դ. Թե ինչպե՛ս Ներսեսին առան տարան Կեսարիա և ինչպիսի՛ հրաշքներ եղան աստծուց:

ե. Հայոց Ներսես կաթողիկոսի մասին, թե ինչպե՛ս նախարարների հետ Հայոց Արշակ թագավորից ուղարկվեց Հոլնաց Վազես թագավորի մոտ, ինչպե՞ս նա աքսորվեց, և թե ինչպե՛ս (Վաղեսը) մյուս նախարարներին (այլ պատանդների հետ) նվերներով արձակեց Հայոց աշխարհը։

Զ. Թե ինչպե՛ս սուրբ Ներսեսն աքսորվեց ու ամայի կղզին ծպվեց և թե ինչպե՛ս կերակրվեց, կամ ինչպե՛ս աստծուց հրաշքներ եղան ինը տարի։

Է. Աստծու հրաշքի մասին, որ երևաց Ներսեսի և Բարսիլիոսի վրա, և թե ինչպե՛ս Եվսեբիոս եպիսկոպոսը նախանձում էր Բարսիլիոսին։

Ը. Թե ինչպե՛ս Հունաց թագավորը հալածեց բոլոր ուղղափառ հավատացյալներին, ինչպե՛ս կամեցավ վիճաբանություն սարքել ճշմարիտ հավատացյալների և արիանոսյան մոլոր աղանդավորների միք և, կամ ինչպե՛ս աստծու հրաշքով Բարսիլիոսը կայսեր կողմից հրավիրվեց այս վիճաբանությանը