Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ Բ

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՇԵՆԱՆԱԼՈՒ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼՈՒ, ԱՄԵՆ

ՏԵՂ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐԳ ՈԻ ԿԱՆՈՆ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ,

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՈՐՈԳՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ:

Այն ժամանակ Արշակ թագավորը դուրս եկավ փնտրելու, քաջ Մամիկոնյան զորավարների տոհմը, մանավանդ որ նրանը իր դայակներն ու սնուցողներն էին եղել։ Գնաց, նրանց գտավ Տայքի ամուր վայրերում, իրենց աշխարհում. նրանց սիրտն առավ ու հաշտեցրեց, որովհետև նրանք Տիրանի խելագարի գործերի ժամանակից ի վեր պառակտվել, անջատվել էին Հայոց միաբանությունից և բոլոր գործերից: Թագավորը Վարդանին՝ ավագ եղբորը, նշանակեց նրրանց ցեղի նահապետ, միջին եղբորը՝ Վասակին, իր դայակին, նշանակեց սպարապետ և զորավար պատերազմական գործերում, նույնպես և կրտսերին նշանակեց զորապետ։ նույնպես և մյուս մեծամեծ նահապետների զորքերն ըստ իրենց աստիճանների հաստատեց՝ ինչպես որ նախկին թագավորների ժամանակի եղել էր։ Մեծամեծներին էլ հնազանդության էր բերում, բոլորի զորքերր կողմերի վրա բաշխելով՝ Հայաստանի սահմանների վրա սահմանասյահ էր նշանակում։

Եվ Հայաստան աշխարհի թագավորությունը նորոգվեց ու պայծառացավ, ինչպես առաջ. մեծամեծներն իրենց գահերում, գործակալներն իրենց աստիճաններում։ Եվ առաջին գործակալ-հազարապետ նշանակեց շինականներին շենացնող Գնունյաց ցեղը, որպեսզի իբրև ամբողջ երկրի հազարապետներ՝ հոգատարությամբ խնամեն աշխարհաշեն, աշխարհը կերակրող գյուղացիությանը։ Նույնպես և սպարապետության՝ զորավարության գործում, ճակատ առ ճակատ նիզակներով կռիվ մղելու համար, նշանակեց փառավոր ու ազնվազգի, աղավնակիր՝ դրոշակներով, արծվի Վարուժանի նշաններով, աներկյուղ ու քաջասիրտ նախամարտիկ, քաջանուն, բարենշան, բարեհամբավ ու բարեգործ, պատերազմական գործերում հաջողակ Մամիկոնյանների