Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցեղից, բուն նախնյաց կարգերի համաձայն, որին երկինքը միշտ և հանապազ պարգևում էր հաղթության ու քաջության բարի անուն պատերազմական գործերում, և տվեց նրանց զորավարության իշխանություն Մեծ Հայքի բոլոր զորքերի վրա։ Այս ցեղերից զատ՝ խոնարհ աստիճանի գործակալներ, որոնք թագավորի ներկայությամբ բարձերի վրա բազմում էին, պատիվները գլխներին, — չհաշվելով մեծամեծ նահապետներին ու տանուտերերին, լոկ միայն գործակալներ՝ ինը հարյուր բարձ էին կազմում, որոնք թագավորական սեղանի ուրախության մասնակից էին լինում, բացի հոտնկայս սպասավորության պաշտոնյաներից։


Գլուխ Գ

ՍՈԻՐԲ ՆԵՐՍԵՍԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵ՛Ս ԵՎ ՈՐՏԵՂԻՑ ԷՐ

ԿԱՄ ԻՆՉՊԵ՛Ս ԸՆՏՐՎԵՑ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ

ԼԻՆԵԼՈԻ:

Ապա Արշակ թագավորի մոտ ժողովի գումարվեցին նախարարական շատ ցեղերի ու տոհմերի մեծամեծ նահապետները, գնդերի և դրոշակների տերերը, բոլոր սատրապները, նախարարներն ու ազնվականները, պետերը, իշխանները, զորավարներն ու սահմանապահները։ Ընդհանուր համաձայնությամբ խորհուրդ արին, որ հավաքվեն ու մտածեն իրենց առաջնորդի մասին, թե ո՛վ է արժանավոր հայրապետական աթոոը նստելու և Քրիստոսի բանական հոտը հովվելու։ Բոլոր ժողովականների մեջ այս միտքն ընդհանուր հավանություն գտավ, որ առաջնորդ ընտրեն Գրիգորի տան հետնորդներից, նրա սերնդից։ Որովհետև բոլորն ասում էին թագավորին, «Ինչպես որ աստված նորոգեց ձեր թագավորությունը, պետք է նույնպես նրա սերնդից նորոգել հոգևոր նահապետությունը, երբ այդ աթոռը նորոգվի,— ասում էին,— ապա և պայծառ վարք ու բարքը կնորոգվի Հայոց աշխարհում»։

Ապա աշխարհաժողով բազմությունը հականե հանվանե հիշեց Ներսեսին՝ Աթանագինեսի որդու՝ Հուսիկ քահանայապետի թոռանը, Վրթանեսի որդու, որ առաջին մեծ քա-