Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կության համար ընտրեցին մեծ նախավկա և նախասարկավագ Ստեփանոսին իր ընկերներով, նրան, որ երկինքը բացեց և այս գործով արժանի դարձավ Որդուն տեսնելու Հոր աստծու աջ կողմը:

(Հիշեցնում էր) և Այծեմնիկին, նրա ողորմածությունը, այրիների ողբը և թե ինչպե՛ս Պետրոս մեծ (առաքյալը) կյանքից հրաժարված ու մեռածին դարձյալ կենդանության էր բերում։ «Պողոս մեծ (առաքյալն) էլ պատմում է,— ասում էր,— թե Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը՝ բուն սյուները, երբ տեսան ինձ տրված մեծ շնորհը, և որ ես անթլփատներին ավետարանը քարոզելու մեջ հաջողություն գտա, ինչպես նրանք՝ թլփատվածների մեջ, ինձ ավելի ևս համարձակություն տվին և համաձայնվեցին, որ ես և Բառնաբասը (քարոզենք) հեթանոսների մեջ, ինչպես իրենք՝ թլփատվածների մեջ։ Միայն ինձ պատվիրեցին,— ասում է,— որ աղքատներին խնամք տանենք, ինչ որ հենց ես էլ,— ասում է,— աշխատում էի կատարել»։

Այսպես և ավելի ևս հիշեցնում էր Քրիստոսի (խոսքերը), որ նա ասաց մի մեծատան, որ բոլոր պատվիրանները կատարել էր, տերը նրան ասաց, «Բոլոր ունեցածներդ ծախի՛ր ու աղքատներին տուր, և դու գանձ կգտնես երկնքում», և սրանից հետո ասաց, «Հաստ պարանը ավելի հեշտ կմտնի ասեղի ծակով, քան ագահ մեծատունը՝ արքայությունն, և դարձյալ, թե «ձեզ բարեկամներ ստեղծեցեք անիրավ մամոնայից», որոնք ձեզ ընդունեն իրենց հավիտենական հարկերի տակ։ Կամ ինչպես ինքը՝ Պողոսը, բարի գործերի նախանձախնդիր լինելով, բոլորին ստիպում է, ասելով, «Սիրո հետևեցեք, հոգևոր բաների նախանձախնդիր եղեք»։ Նա պատմելով, թե ինչպե՛ս աքայեցիք հոժարամտությամբ սպասարկում էին սրբերին Մակեդոնիայում՝ հորդորում, (լսողների) նախանձն էր շարժում, այլև նրանց քաջալերում էր անխափան բարի, առաքինական գործեր կատարելու, ասելով, թե «Լավ է միշտ նախանձախնդիր լինել դեպի բարինա։ Դարձյալ նա ձգտում էր բոլորի հետ միասին քրիստոսի հետքով գնալ, «նայեցե՛ք,— ասում է,— հավատի զորագլուխ և կատարող Հիսուսին». և դարձյալ, թե՝ «Հիշեցե՛ք