Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեր առաջնորդներին ու վերակացուներին տիրոջ համար, որոնք ձեզ կյանքի խոսքը քարոզեցին, նայեցե՛ք նրանց ընթացքին և նմանվեցե՛ք նրանց հավատին»։ Եվ միաժամանակ ասում էր. «Այսպես թող մտածի ձեզանից ամեն մեկը, որ հավատում է Հիսուս Քրիստոսին»։ Դարձյալ ասված է. «Հիսուսը սկսեց գործել և ուսուցանել»։ Իսկ տիրոջ ցանկալի եղբայր Հակոբոսր իր թղթում օրինակ բերելով սրբերի բոլոր գնդերը և սրբասեր տիրոջը՝ ասում էր. «Եղբայրնե՛ր, օրինակ վերցրեք չարչարանքներին երկար դիմացող, տիրոջ անունով խոսող մարգարեներին, լսեցե՛ք Հորի համբերության պատմությունը, տիրոջ վախճանը տեսեք»։

Այս և սրանց նման բաներ նա շարունակ խոսում էր գիշեր ու ցերեկ. չէր դադարում սովորեցնելուց և հանդիմանելուց։ Եվ նրա մեջ բնակված սուրբ հոգու իմաստությամբ իր կյանքի ամբողջ ժամանակ, ամեն օր Հայոց երանելի ներսես եպիսկոպոսապետը ամենքին վարդապետում, խրատում էր, ինչպես մի բազմագութ հայր, ինչպես մի սիրող մայր, հոգևոր սիրով ոգևորում էր բոլորին՝ մեծամեծներին, պատվավորներին ու անարգներին, հարուստներին, աղքատներին, ազատներին ու շինականներին։ Եվ աշխարհի վերակացությունը ամենայն հոգատարությամբ, առանց ծուլանալու և առանց հապաղելու կատարում էր մինչև իր կյանքի վերջը: Նրա նման ուրիշ մեկը երբեք չեղավ Հայոց աշխարհում։


Գլուխ Ե

ՀԱՅՈՑ ՆՍՐՍԵՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ

ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻՑ ՈՒՂԱՐԿՎԵՑ ՎԱՂԵՍ ԿԱՅՍԵՐ

ՄՈՏ, ԵՎ ԹԵ ՀԱՎԱՏԻ ՈՐՔԱ՞Ն ՇԱՏ ԲԱՆ ԽՈՍԵՑ ԿԱՅՍԵՐ ՈՐԴՈՒ

ՎԵՐԱՐԵՐՄԱՄԲ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՊՎԵՑ ՈՒ ԱՔՍՈՐՎԵՑ, ԻՍԿ

ՄՅՈՒՍ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ (ՎԱՂԵՍԸ) ԱՐՉԱԿԵՑ ՆՎԵՐՆԵՐ ՏԱԼՈՎ:

Ապա Հայոց աշխարհի և Հունաց կայսեր միջև կնքված խաղաղության ու միաբանության դաշինքի առիթով կարիք եղավ, որ Հայոց թագավորը Հայոց Ներսես մեծ կաթողիկոսին և Հայոց մեծամեծներից տասը սատրապ նրա հետ մեծ պատրաստությամբ ուղարկեց, որ գնան և կայսեր ու իրենց միջև եղած համաձայնության ու խաղաղության դաշինքը