Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկուսը իր մարդիկ էին, մեկի անունը՝ Ռաստոմ սարկավագ, երկրորդինը՝ Տիրանամ. նրանց հետ եղած մյուս յոթանասունին էլ (ճանապարհին) այստեղից և այնտեղից Նավը լցնելով տարան դեպի կղզին: Նավը, որ նրանց տանում էր, մեկնեց, հաջողակ քամով տասնհինգ օրում հասավ հրամայված տեղը։ նավը նրանց կղզրն հանեց և ինքը ետ դարձավ։

Այն կղզում ո՛չ խմելու ջուր կար և ոչ չնչին արմտիք, որովհետև անբույս ավազ էր միայն. հենց այս պատճառով էլ նրանց այնտեղ էին տարել, որ սովամահ անեն՝ թագավորի խիստ հրամանի համաձայն։ Երբ նրանք մի ամսաչափ ժամանակ այնտեղ մնացին, նրանց մեջ ավելի թույլերն սկսեցին քաղցից ու ծարավից տանջվել, տառապել, թուլանալ, նվաղել։

Այն ժամանակ Ներսեսն սկսեց բոլորին քաջալերել ու մխիթարել ասելով. «Հաստատ ու պինդ մնացեք, մի՛ վախենաք, որովհետև մեր տեր Հիսուս քրիստոսն էր, որ սաբեկա ծառին հրամայեց խոյ բերել իբրև պտուղ, որ Իսահակին կենդանի զոհ ընդունեց, որ Հակոբին օրհնեց պանդխտության մեջ, որ Հովսեփին ստրկությունից փրկեց ու տեր դարձրեց, որ մորենուն հրամայեց՝ կրակով տերևակալել ու ծաղկել, որ օդին հրամայեց՝ վերևից քաղցր կերակուր ցողել, և դառն ապստամբ ժողովրդին լորամարգի թռչուններ տվեց ուտելու, և ինքը՝ քրիստոսը, վեմ դառնաղով նրանց հետ շրջում էր անջրդի անապատում ու ծարաված ժողովրդին քաղցր ջուր մատակարարում, և իբրև ապագայում լինելիքի գուշակություն՝ Մովսեսի գավազանով ապառաժը ճեղքելով ջուր էր հոսեցնում նրանց համար ու այս օրինակով առաջին անգամ նրանց կյանքը պահպանում, ինքն էլ անապատում քիչ հացով ժողովուրդը կերակրեց, և նման այն ծառին, որ խոյ բերեց, ինքն էլ խաշին գամվեց ու կախվեց, և վերի օրինակի համաձայն ինքն էլ կողից խոցվեց ու այնտեղից մեզ համար հանեց փրկության ջուր, որպեսզի ապաշխարությամբ լվացվենք և մաքրվենք՝ մեր կյանքի համար. ինքը մեզ համար հաց եղավ, իր արյունը տվեց մեզ խմելու, որպեսզի մարմինը մարմնի հետ խառնի, արյունը