Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տացան, ու խմելու ջուր հարկավոր եղավ, ոտքի կանգներ սուրբ Ներսեսը, կղզու մեջ ավազը փորեց. բխեց անուշ ջրի աղբյուր, և այնտեղից շարունակ խմում էին կղզու վրա եղողները։

Այս կղզու վրա այս կերպով նրանք կերակրվում էին ծովից. և սուրբ Ներսեսը շարունակ նրանց մխիթարում էր ու ասում. «Այսպես հիշեցե՛ք և մտքներումդ պահեցե՛ք տիրոջ խոսքերը, որ ասաց. դուք աստծու արքայությունն ու նրա արդարությունը փնտրեցե՛ք, և այդ բոլորը ձեզ կտրվի ու կավելանա։ Տեսնո՞ւմ եք, եղբայրնե՛ր, որ աստված մեզ հետ վարվում է ինչպես որդիների հետ՝ մեզ խրատելու համար, որպեսզի մեզ պիտանի մարդիկ դարձնի, քաջության անուն մեզ ժառանգեցնի և մեծամեծ վարձերի արժանացնի։ Իբրև հատուցում նա մեզանից մի փոքր առաքինություն է պահանջում — որ նրան սիրենք, որի փոխարեն նա անթիվ, անչափ, անհաշիվ, անհամեմատ բարիքներ, բարեբարություններ ու հրաշքներ է անում մեզ համար և իր մարդասիրությամբ բարին հատուցում. որովհետև նա նույնիսկ իր անձը չխնայեց մեզ համար դնել, այլ մեզ համար կերակուր և ըմպելիք էլ դարձավ»։

Այս կերպով եղբայրները շարունակ գոհությամբ օրհնում էին տեր Հիսուս Քրիստոսին, գիշեր-ցերեկ անդադար տիրաջ սպասավորությունն էին կատարում։ Նրանք սպասում էին արեգակի մայր մտնելուն, ապա տիրոջ տված կերակրովն ուրախանում էին, որ ալիքները դուրս էին գցում՝ կերակուր պատրաստելու համար։ Իսկ սուրբ Ներսեսը յոթ օրվա կիրակի օրն էր միայն ճաշակում ու այս կերպով միշտ արտապնդում էր նրանց ինը տարի, որ այն կղզում մնացին։


Գլուխ է

ԱՍՏԾՈՒ ՀՐԱՇՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵՐԵՎԱՑ ՆԵՐՍԵՍԻ ՈԻ ՐԱՐՍԻԼԻՈՍԻ

ՎՐԱ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԵՎՍԵԲԻՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ ՆԱԽԱՆՁՈԻՄ

ԷՐ ԲԱՐՍԻԼԻՈՍԻՆ:

Իսկ Կեսարիայի Եվսեբիոս եպիսկոպոսը երբ այն զարգանալիքը տեսավ, այսինքն որ երկնքից իջած աղավնին նախ նստեց Կեսարիայի երիցապետ սուրբ Բարսիլիոսի վրա,