Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ (Վաղես թագավորը) հրամայեց բանտը գնել Եվսեբիոսին ու նրա հետ ուրիշ շատերին. և ուղղահավատ-ուղղափառ քրիստոնյաներին նեղություն էր տալիս, բոլոր եկեղեցիների վրա հարկ դրեց շատ մեծ տուգանքով։

Եվսերիոս եպիսկոպոսը բանտի մեջ մեռավ սաստիկ նեղություններից։ Իսկ սուրբ Բարսեղի վերաբերմամբ Կեսարիայի ժողովուրդներն ասում էին. «Եթե դրան բանտից չարձակեք, ապա մենք ամբողջ քաղաքը կայրենք»։ Երբ բոլորն սկսեցին այսպես աղաղակել, ապա թագավորը ներեց և հրամայեց երանելի Բարսիլիոսին ազատ արձակել։


Գլուխ Թ

Թէ ԻՆՉՊԵՍ ԲԱՐՍԻԼԻՈՍԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԸՆՏՐԵՑԻՆ, ԵՎ ԻՆՉՊԵՍ

ԱՍՏԾՈՒՑ ՀՐԱՇՔ ԵՂԱՎ. ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՀՐԱՄԱՅԵՑ ՔՐԻՍՏՈՍԻ

ՀԱՎԱՏԱՑՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ԲՈԼՈՐ ԳԱՆՁԵՐԸ ԲԵՐԵԼ, ԵՎ ՆՐԱՆՔ

ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ԲԵՐՈՒՄ ՏԱԼԻՍ ԷԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԿԵՆԱՐԱՐ ՄԵԾ

ԱՍՏԾՈԻ ՀԱՄԱՐ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՈԻԽՏ ՈԻ ԽՆԴՐՎԱԾՔՆԵՐ ԷԻՆ

ԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

Ապա Կեսարիայի իշխանության բոլոր եպիսկոպոսները հավաքվեցին և սուրբ Բարսիլիոսին ընտրեցին Կեսարիայի արքեպիսկոպոս։ Երբ բոլոր եպիսկոպոսները միատեղ հավաքված էին սուրբ Բարսեղին ձեռնադրելու, երկնքից աղավնին իջավ ու թառեց նրա վրա՝ ինչպես առաջին անգամ, երբ ձեռնադրում էին Ներսես եպիսկոպոսապետին։ Բոլորին մեծ զարմանք պատեց. սկսեցին գոհություն մատուցել մարդասեր Քրիստոսին, որ ինչպես իր վրա ցույց տվեց աստվածության նշանները, նույնը ցույց տվեց (իր) ծառաների և սրբերի վրա։ Եվ Բարսեղը նստեց Կեսարիայի կաթողիկոսության աթոռը։

Իսկ Վազես թագավորը նեղում էր քրիստոնյա ժողովուրդներին. «Ով որ,— ասում էր նա,— իմ իշխանության մեջ քրիստոնյա անուն է կրում, ոսկի և արծաթ չպիտի ունենա, պարտավոր է պետությանը տալ»։ Եվ սկսեցին զանազան քաղաքներից, զորքերից ու զորավարներից երգումով հավաքել, որպեսզի քրիստոնյա անուն կրողներից ոչ մեկի