Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են բաղկացած՝ արքունական տան՝ կենտրոնական տեղում ունենալով Արշակ թագավորին, եկեղեցական ուխտի՝ կենտրոնական տեղում ունենալով Ներսես Մեծին, և Մամիկոնյան տան՝ իր Վասակ, Մուշեղ, Մանուել հերոսներով: Անհայտ հայ հեղինակը վերցրել է գրքի մեջ հիշատակված Փավստոս հույն եպիսկոպոսի անունը, որպեսզի դրանով ավելի վստաձություն ներշնչի ընթերցողներին: (Մանրամասնություններն ու ապացույցները այստեղ չենք բերում՝ կրկնութւունից խուսափելով, որովհետև քիչ հետո նույն հարցերը նույն տեսակետով մանրամասն պիտի շոշափենք):

ժ. Մարկվարտը («Untersuchungen... Տ. Zur Kritik des Faustus von Byzanz», «Philologus», հայերեն թարգմանությունը՝ «հանդ. ամսօրյա», 1897, էշ 5—9, 183—186. 1898, էշ 320—326) գրել է քննադատություն Փավստոսի Պատմության բովանդակության, նրա հաղորդած պատմական փաստերը, անձերի անունները և ժամանակագրական տեղեկությունները համեմատելով ձույն հեղինակների տեղեկությունների հետ: Կարևոր աղբյուր է Փավստոսի երկի բովանդակության քննության, ինչպես և պատմական անցքերը ճշտիվ որոշելու համար:

«Հանդես ամսօրյայ»ում 1898-ին տպագրվեց և ապա արտատպվեց այնտեղից Հ. Դաղբաշյանի քննությունը՝ «Փ. Բյուզանդացի և յուր Պատմության խարդախողը» վերնագրով: Հեղինակը նկատում է, որ Փավստոս Բուզանդացու և Մովսես խորենացու Պատմությունների մեջ «մի կողմից՝ բառացի ակնհայտնի նմանություններ կան, իսկ մյուս կողմից՝ հսկայական տարբերություններ, անհամաձայնություններ ու հակասություններ: Պետք է փորձել այս երկու տոհմային պատմագիրներին միմյանց հետ համեմատելով նոցա մեջ եղած առնչությունը հաստատելու և բացատրելու նոցա մեջ գոյություն ունեցող հակասությանց պատճառները»: Իր քննության մեջ հեղինակը կատարում է այս համեմատությունը Փավստոսի և խորենացու ավանդածների՝ սկսած Խոսրով Կոտակից ու Վրթանեսից մինչև Պապը և ս. Ներսեսի հաջորդները, այսինքն՝ ամբողջ Փավստոսը խորենացու Պատմության Գ գրքի բ—խբ գլուխների հետ: Իբրև ընդհանուր գիծ՝ այս քննության մեջ արտահայտվում է այն հայացքը, թե Փավստոսի պատմածները ճշմարիտ են, իսկ Խորենացին, որտեղ որ նրանից տարբեր է ավանդում, խարդախում է նրա Պատմությունը, և ինքը՝ հեղինակը, աշխատում է ցույց տալ, թե ինչի՞ց դրդված Խորենացին այլափոխել է Փավստոսի պատմածները: Հեղինակը կատաղի թշնամի է Խորենացուն, նրա տված բացատրությունները հաճախ անհիմն ու ծիծաղաշարժ են, չափազանց անվայել, փողոցային հայհոյանքներ է թափում Խորենացու վրա:

Գր. Տեր-Պողոսյանը «Հանդես ամսօրյա»-ում (1900 թ.) մի ուսումնա¬ սիրության մեջ՝ «Նկատողություններ Փավստոսի Պատմության վերաբերյալ» վերնագրով աշխատում է ցույց տալ, թե այս Պատմության Զ դպրությունը, առաջին գլխից սկսած մինչև վերջինը, Պատմության բուն հեղինակի գրածը չէ, այլ մի օտար գրչի անհարազատ հավելված: Փավստոսին վերաբերող մյուս հարցերի մասին հեղինակը խոստանում է խոսել իր աշխատության