Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանով. և նորից օրըստօրե մատակարարում էր աղքատներին, և նրանք շարունակ լցվում էին։

Այսպիսի մեծ հրաշալի բաներ էին կատարվում այս մարդու ձեռքով։ Սա մի զարմանալի, անվանի և հռչակված անձ էր ամբողջ Հայաստանում. շրջում էր ամեն տեղ Հայոց եկեղեցիները, խրատում և ուսուցանում էր, ինչպես իր ուսուցիչ Ներսեսը։ Բայց մի անգամ գողեր եկան, սուրբ Խադ եպիսկոպոսի եկեղեցու եզները գողացան տարան։ Մյուս օրը այս գողերի աչքերը կուրացան, և նրանք առանց գիտակցելու, խարխափելով բոլոր եզները բերին սուրբ Խադի դուռը։ Ինքը սուրբ Խաղը, դուրս եկավ, նրանց տեսավ և գոհացավ տիրոջից, որ այնքան ուշադիր ու հոգատար գտնվեց իր հավատացողների հանդեպ։ Հետո Խաղ եպիսկոպոսը աղոթքի կանգնեց, գողերի աչքերը բժշկեց, հրամայեց նրանց լողացնել, ապա նրանց առաջը ճաշ դրեց և շատ ուրախացրեց։ Այնուհետև նրանց օրհնեց. տվեց այն եզները, որ նրանք գողացել էին, և ճանապարհ դրեց, և նրանք գնացին։ Այսպես, բոլոր իր գործերում մեծ համբերություն էր ցույց տալիս և շատ սքանչելիքներ էր գործում։ Նա երկու աղջիկ ուներ. նրանցից մեկը կնության տվեց մի ոմն Ասրուկի (կամ Ասրիկի), որ իր աներոջ Խաղի մահից հետո նրա աթոռը նստեց։


Գլուխ ԺԳ

ԹԵ ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ, ԵՐԲ ՆԵՐՍԵՍ ՍՈԻՐԲ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈԻՆԱՑ

ԱՇԽԱՐՀԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՆԱ ՆԱԽԱՏՈԻՄ ԷՐ

ԹԱԳԱՎՈՐԻՆ, ԵՎ ԻՆՉ ԱՀԱՎՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ԿԱՏԱՐՎԵՑԻՆ ԱՐՇԱԿԱՎԱՆ

ԱՎԱՆՈԻՄ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՄԻԱՀԱՄՈԻՌ ԿՈՏՈՐՎԵՑԻՆ

ԱՅՆՏԵՂ ԵՂԱԾ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԻԿ:

Երբ կայսրը մեռավ, ետ դարձան բոլոր հովիվ եպիսկոպոսները, որոնք աքսորված էին, և ապրում էր յուրաքանչյուրն իր քաղաքում։ Այն ժամանակ ետ դարձավ նաև սուրբ Ներսես կաթողիկոսը այն ամայի կղզուց, ուր նրանց աքսորել էին։ Նա նորից նվիրվեց իր երկրին, որ ամբողջովին նրա համար խնդրանքներ էր անում։ Երբ նա եկավ Հայոց աշխարհը, նրան ընդառաջ գնացին զանազան գավառներից եպիսկո-