Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ ԺԵ

ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ

ՏԻՐԻԹԻ ՉԱՐ ՄԱՏՆՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՆԵՑ ԻՐ ԳՆԵԼ ԵՂՐՈՐՈՐԴՈԻՆ

ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՆԴԻՄԱՆՎԵՑ ԱՍՏԾՈԻ ՄԱՐԴՈԻՑ՝ ՆԵՐՍԵՍԻՑ, ԿԱՄ

ԻՆՉՊԵՍ ՍՊԱՆԵՑ ԻՐ ՄՅՈՒՍ ԵՂԲՈՐՈՐԴՈԻՆ՝ ՏԻՐԻԹԻՆ, ԿԱՄ

ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆ ԿԻՆ ԱՌԱՎ ԳՆԵԼԻ ԿՆՈՋԸ, ԻՆՉՊԵՍ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑ

ՈՂԻՄՊԻԻՆ ԻՐԵՆ ԿԻՆ ԲԵՐԵԼ ՏՎԵՑ. ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՄՐՋՅՈՒՆԻԿ

ՔԱՀԱՆԱՆ ՓԱՌԱՆՁԵՄԻ ԽՈՐՀՐԴՈՎ ՆՐԱՆ ՍՊԱՆԵՑ՝

ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱՀՎԱՆ ԴԵՂ ԽԱՌՆԵԼՈՎ:

Այն ժամանակները Սյունյաց նախարարներից մեկը՝ Անդովկը, մի գեղեցիկ դուստր ուներ Փառանձեմ անունով, որ շատ հոշակված էր իր գեղեցկությամբ ու պարկեշտությամբ։ Ապա Գնել պատանին՝ թագավորի եղբորորդին, նրան կին առավ։ Այս աղջկա գեղեցկությունը շատ հռչակվեց ու տարածվեց և հնչեց զանազան վայրերում։ Այս համբավից բորբոքված՝ Տիրիթը՝ Գնելի մյուս հորեղբորորդին, սիրահարվեց իր հարսին և դրա համար մի հնարք էր որոնում, որ կարողանա իր հարսին տեսներ Երբ իր ցանկությանը հասավ, հարսին տեսավ, այնուհետև սկսեց հնարքներ մտածել այդ կնոջ մարդուն կորցնելու, հուսալով, թե գուցե կարողանա հետո նրա կնոջը հափշտակել։

Տիրիթն սկսեց նենգավոր հնարքներ մտածեր վարձում էր շատ օգնականներ ու գործակիցներ, որոնցով կարողանա իր չարախոսությունր առաջ տանել։ Եվ Գնելի մասին սուտ մատնություններ էր նենգորեն հաղորդում Արշակ թագավորին, թե Գնելը մտադրություն ունի թագավորել և քեզ սպանել։ Բոլոր մեծամեծները, նախարարները և ազատները սիրում են Գնելին, մեր ամբողջ երկրի նախարարները գերադասում են նրա իշխանությունը իրենց վրա, քան քոնը։ Ասում են. «արդ, արքա, իմացիր և տես, թե ինչ պիտի անես, ինչպես պիտի կարողանաս քեզ փրկել»։ Այսպիսի խոսքերով գրգռում էին Արշակ թագավորին, մինչև որ նրան համոզեցին իրենց ասածների նկատմամբ։

Ուստի թագավորը Գնել պատանու նկատմամբ ոխով լցվելով հալածում էր նրան և երկար ժամանակ նենգավոր խորհուրդ էր մտածում նրա դեմ։ Ապա նավասարդի (տոնե—