Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատճառով սպանել տվեց»։ Մազերը փետում էր, ճչում էր կոծելիս։

Երբ այս կարևոր իրողությունը բացվեց, ամենքին հայտնի դարձավ, ձայնարկուներն ևս լսեցինք (Փառանձեմը) ողբի մայր դարձավ, բոլոր ձայնարկուները սկսեցին ողբաձայն խաղի նման երգել Տիրիթի սիրահարությունը, աչք տնկելը, մատնությունը, մահվան հնարք գտնելը, սպանությունը։ Սպանվածի վրա կոծ անելով՝ աղիողորմ ձայնով երգում էին այս բաները։ Երբ նրանց ձայները դադարեցին, իրողությունն արդեն տարածվել, հռչակվել էր։ Արշակ թագավորը երբ այս լսեց և հանգամանքներին վերահասու եղավ, զարմացավ, ապշեց մնաց, զգաստացավ եղածի վրա, ըմբռնեց իրողությունը։ Ապա սկսեց նա խոսել ձեռքերը իրար խփելով, խիստ զղջաց արածի համար և ասաց. «Որովհետև Տիրիթը անարժան սիրով սիրահարվել է Գնելի կնոջը, այս պատճառով էլ այդ չարիքը հնարեց, մատնությամբ անմեղ մահվան պատճառ դարձավ, զուր ու անտեղի մեզ էլ իր պղծության համար արդար արյունի մեջ շաղախեց, իր եղբորը կորցնել տվեց և մեզ ժառանգել տվեց սոսկալի չարիք ու անեծք, որոնք չեն անցնի»։

Երբ թագավորը հաստատապես իմացավ գործի հանգամանքները և ճշտեց իրողությունը, առժամանակ չլսելու տվեց, լռեց, սպասեց։ Իսկ երբ մեռելը թաղեցին նույն տեղում, որտեղ սպանվել էր, և այս անցքի վրա բավական ժամանակ անցավ, ապա Տիրիթը պատգամավոր ուղարկեց թագավորի մոտ. «Բարեհաճիր, արքա, և հրաման տուր, որ Գնելի կնոջը՝ Փառանձեմին, ինձ կին առնեմ»։ Թագավորն այս լսելով ասաց. «Այժմ հաստատ գիտեմ, որ լսածս ճիշտ է։ Գնելի մահը իր կնոջ պատճառով եղավ»։ Թագավորն իսկույն մտածեց Տիրիթին նույնպես սպանել Գնելի մահվան փոխարեն։ Երբ Տիրիթն այս լռեց, թագավորից ահաբեկված՝ գիշերով փախավ։ Արշակ թագավորին իմաց տվին Տիրիթի փախուստը։ Արշակ թագավորը հրաման տվեց աղատների բանակին՝ հետամուտ լինեն Տիրիթին և որտեղ որ նրան հասնեն, նույն տեղում սպանեն։ Շատ քաջեր փախստական Տիրիթին հետամուտ եղան, գնացին հասան մինչև