Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ սուրբ Ներսես կաթողիկոսն այլևս Արշակ թագավորի երեսը չտեսավ մինչև նրա կորստյան օրը։ Ուստի Ներսեսի փոխարեն քրիստոնեության գլուխ նշանակեցին մի ոմն Չունակի, որ արքունի ստրուկների մեջ ամենից ստրուկն էր։ Թագավորը հրամայեց հրավիրել Հայոց աշխարհի բոլոր եպիսկոպոսներին, որ գան Չունակին Հայոց կաթողիկոս ձեռնադրեն։ Ոչ ոք չհամաձայնվեց գալ, բացի Աղձնիքի և Կորդոլքի եպիսկոպոսներից, որոնք և Չունակին կաթողիկոս ձեռնադրեցին թագավորի հրամանով։ Այս Չունակը մեղմ ու հանդարտ մարդ էր, հանդիմանելու կամ խրատելու լեզու չուներ, այլ համակերպվում էր թագավորի արածներին, ինչ էլ նա կատարեր:


Գլուխ ԺԶ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԸ ՀՐԱՎԻՐՎԵՑ ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈԻՀ

ԹԱԳԱՎՈՐԻՑ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՆՐԱՆԻՑ ՄԵԾԱՄԵԾ ՊԱՏԻՎՆԵՐՈՎ

ՄԵԾԱՐՎԵՑ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱՍԱԿ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆ

ՍՊԱՆԵՑ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԱԽՈՌԱՊԵՏԻՆ. ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ԱՐՇԱԿ

ԹԱԳԱՎՈՐԸ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԵՐԴՈՒՄ ՏՎԵՑ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՎՐԱ ԵՎ

ՀԵՏՈ ԵՐԴՄԱՆ ՈՒԽՏԸ ՍՏԵԼՈՎ ՓԱԽԱՎ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՆՐԱ

ՊԱՏՃԱՌՈՎ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԸ ՅՈԹԱՆԱՍՈՒՆ ՄԱՐԴ ԿՈՏՈՐԵԼ ՏՎԵՑ

ԱՍՏԾՈՒ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԻՑ:

Այն ժամանակ Պարսից Շապուհ թագավորը իր մոտ է հրավիրում Հայոց Արշակ թագավորին և նրան մեծարում է մեծ պատվով ու փառքով, ոսկու և արծաթի շատ գանձով ու թագավորական ամեն տեսակ մեծություններով։ Նրան փայփայեց ինչպես իր եղբորը, ինչպես իր որդուն, նրան պարգևեց երկրորդական մեծ տունը՝ Ատրպատական աշխարհում. ուրախության ժամանակ նրանք մի տախտի վրա էին բազմում գահերում, միևնույն գույնի և միևնույն նշաններով ու զարդերով միատեսակ զգեստ էին հագնում. ամեն օր միատեսակ թագ էր պատրաստում Պարսից թագավորը իր համար և նրա համար, ինչպես երկու հարազատ եղբայրներ նրանք անբաժան իրար հետ էին լինում ուրախությունների ժամանակ և անպատմելի ուրախություններով լիանում էին։ Օրերից մի օր դեպք եղավ, որ Հայոց Արշակ թագավորը