Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրավոր աղբյուր չի ունեցել, գրել է ժողովրդի կենդանի ավանդությունների և զրույցների հիման վրա:

Ա. Մատիկյանը («Անանունը կամ կեղծ Սեբեոս» գրվածքում, Վիեննա, 1913), հիմնվելով Փավստոսի «...է ինչ մեր պատմութիւն, որ Առաջին է» և այլն նախադասության վրա, հաստատապես պնդում է, թե Փավստոսը սկզբնապես ունեցել է նաև Ա և Բ դպրութլունները, որոնց մեջ պատմած է եղել Հայաստանի անցքերը ջրհեղեղից մինչև Սանատրուկ թագավորը: Այս կորած մասից մի փոքր բեկոր պահպանված է Սերեոսի Անանունի գրվածքում (Հայկից մինչև Շամիրամ և Արա Գեղեցիկ): Եվ որովհետև Անանունը այս բեկորը բերում է Մար-Աբաս Մծուրնացու գրքից, որ (սորենացու Մար-Աբաս Կատինայի աղբյուրն է, սրանից եզրակացնում է, թե Խորենացու Մար-Աբաս Կատինան Փավստոսն է: Խորենացին Փավստոսի առաջին երկու գրքերից (որոնք համապատասխանում են նրա Պատմության U և Բ գրքերին) օգտվել է այնպես, ինչպես Փավստոսի այժմ գոյություն ունեցող գրքից՝ իր Գ գրքում, մի կողմից՝ ստրկորեն հետևելով և մյուս կողմից՝ այլայլելով կամ խարդախելով: Որ Փավստոսի Ա Պատմությունը սկսվելիս է եղել ջրհեղեղից «գեթ այս մասին, հեղինակի ասելով, հայտնի ակնարկություններ ունենք»: (Բայց ոչ մեկը այդ հայտնի (?) ակնարկություններից չի բերում: Անանուն—Փավստոս—Խորենացի աղերսի նկատմամբ նա ընդհանրապես նույն հայացքն ունի, ինչ որ Ադոնցը[1]:

Աձա՝ այն կարծիքները, որ, որչափ մենք գիտենք, հայտնել են բանասերները Փավստոսի Պատմության և նրա հեղինակի մասին: Որքան և բազմաթիվ ու բազմազան են այս կարծիքները, բայց երկու գլխավոր հարցերի շուրջն են պտտվում. 1. Ո՛վ է այս Պատմության հեղինակը, որի հետ բնականորեն կապված է գրության ժամանակի և բնագրի լեզվի հարցը, 2. լըրի՞վ է հասել այս Պատմությունը մեր ձեռքը, թե սկզբից պակասում է երկու դպրություն: Նախքան այս հարցերի մասին վերև բերված կարծիքները քննելը հարկավոր է մի քանի խոսք ասել Փավստոսի Պատմության խմբագրության մասին:

Հինգերորդ դարի մեր պատմական հիշատակարանները բոլորը ենթարկված են խմբագրության: Կորյունից երկու խմբագրություն կա, որոնք երկուսն էլ տպագրված են: Եղիշեն ունի շատ խմբագրություններ, որոնցից միայն մեկն է տպագրված (Անձևացյաց օրինակն էլ այս խմբագրության մեջ հաշ-

  1. Այս առաջաբանը գրվելուց հետո, 1945 թվականին լույս տեսավ ակադեմիկոս Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» առաջին հատորը։ Փավստոսի Պատմության մասին խոսելով՝ նա համառոտ հիշատակում է զանազան կարծիքները, որ հայտնված են այս գրքի հեղինակի և նրա գրվածքի մասին, և վերջը իբրև ստույգ մեջ է թերում այն հայացքները, որ մենք հայտնել ենք մեր «Փավստոս Բուզանդի Պատմության ուսումնասիրության» մեջ, ծանոթության մեջ երկու անգամ հիշատակելով այս ուսումնասիրությունն իբրև աղբյուր (եր. 169—170)։