Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վորին։ Ապա Արշակ թագավորը հրամայեր իր Վասակ սպարապետին գունդ գումարել, զորք պատրաստեր եվ նա շատ շուտով կատարում է թագավորի հրամանը. կազմակերպում է չորս հարյուր հազար մարդուց բաղկացած լավ սպառազինված զորք՝ ընտիր ռազմիկ մարդկանցից, արիասիրտ կռվողներ, որոնք զինված էին նիզակներով, սրերով, աղեղներով, վաղրերով, սակրերով, անսխալ խփող և ուժեղ նետաձիգներ, ախոյանների առաջ տեղի չտվող կռվողներ, ամբողջ հեծելազորքը պահպանակներով, զրահավորված սաղավարտներով պաշտպանված, իրենց դրոշներով, նշաններով և բազմաձայն պատերազմական փողերով։

Արշակ թագավորը բազմաթիվ նախարարների հետ վերկացավ գնաց, անցավ իր իշխանության միջով՝ Աղձնիքով, և ներս խուժեց Արվացաստանի աշխարհը, Մծբին քաղաքի դիմաց, որ ճակատամարտի տեղն էր։ Ապա գնացին տեսան, որ երկու կողմերն այն տեղն էին նշանակել պատերազմելու համար, և Հունաց զորքերը հասել, խմբվել, բանակել էին այնտեղ բազմությամբ, ինչպես ավազը ծովի ափին, իսկ Պարսից զորքերը դեռ չէին հասել պատերազմի համար նշանակված տեղը։ Իսկ Հայոց թագավորի զորքերը ճակատամարտի տեղն էին հասել պարսիկներից առաջ և կանգ առել, սպասում էին։ Հայոց զորքերն սկսեցին նեղվել իրենց պարապ, անգործ նստելուց, չէին համաձայնվում սպասել Պարսից զորքերի գալուն, այլ կամենում էին հենց իրենք, առանց Պարսից զորքերի, մենակ հարձակվել Հունաց թագավորի վրա, անձամբ պատերազմի գործը գլուխ բերել։ Հայոց զորքերից ամեն մեկը ինքնակամ ու համարձակ ցույցեր էին անում, և բոլոր զորքերից ավելի նրանց Վասակ զորավարը շտապում էր, սանձերը կտրում, չէր կամենում սպասել Պարսից զորքի գալստյանը, այլ որ միայն իրենք պատերազմը վարեն ու վերջացնեն։

Ապա ամբողջ զորքերն ընկնում էին Արշակ թագավորի առաջ և խնդրում էին, որ իրենց չպահի մինչև Պարսից Շապուհ թագավորի գալուստը, այլ թույլ տա կատարել այն, ինչ բանի համար եկել են — իրավունք տա հարձակվել (հույների վրա) հենց հիմա։ Նրանք մաշվում էին օտար աշ-