Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժանեց. մի գունդը տվեց Վասակ սպարապետի ձեռքը, երկրորդ գունդը՝ նրա Բագոս եղբորը, որը քաջության և արիության մեջ նմանը չուներ, բայց խելքի կողմից պակասավոր էր. իսկ մյուս գունդը վերցնում է ինքը՝ Արշակ թագավորը։ Ապա հրաման է տալիս առաջ շարժվել, գնալ ճակատ առ ճակատ հանդիպել Պարսից զորքերին։

Վասակ սպարապետը գալիս է գտնում Պարսից զորքերի առաջին գունդը և Հազարավուխտին, որ հասել էին Վանանդ գավառը՝ այն տեղը, որ կոչվում է Երևյալ, և պատերազմով ընդհարվում է Պարսից զորքերի հետ, որոնք փախուստի դիմեցին ու ցրիվ եկան։ Վասակ զորավարը հասնում կոտորում է Պարսից բոլոր փախստական զորքերը։ Ոչ մեկին կենդանի չի թողնում և խլում է շատ ավար ու փղերը։

Նույն ամսում, նույն շաբաթում, նույն օրը Բագոսը իրեն ենթակա զորքերի հետ գալիս հասնում գտնում է նախ Պարսից զորքերի երկրորդ գունդը և նրանց Անդիկան զորագլխին, որոնք եկել էին կուտակվել, բանակ էին դրել Առեստի ձկնորսարանում։ Պարսից զորքերը շուտով իմացան Բագոսի հասնելը, պատրաստվեցին Հայոց զորքերի դեմ պատերազմելու. Բագոսը իր ամբողջ գնդով հասավ. հարձակվեցին Պարսից ճակատի վրա. Պարսից ամբողջ զորքն առհասարակ այնտեղ կոտորեցին, Անդիկանին էլ միասին սպանեցին։ Ապա Բագոսը հանդիպում է փղերի գնդին, տեսնում է, որ փղերից մեկը շատ զարդարված է և կրում է արքունական նշաններ։ Բադոսը կարծեց, թե այդ փղի վրա է (Շապուհ) թագավորը, ձիուց իջավ իր սուրը քաշեց, փղի վրա հարձակվեց, զենքը բարձրացրեց, փղի տակ մտավ, փղին փորից զարկեց, փղին դցեց իր վրա և երկուսն էլ մեռան, որովհետև (Բագոսը) չհասցրեց փղի տակից դուրս գալ։ Այդ կռվի մեջ մեռավ միայն Բագոսը՝ Հայոց զորքի զորագլուխը։ Իսկ Պարսից զորքերից ոչ մեկին կենդանի չթողին։

Նույն տարում, նույն շաբաթում, նույն օրը — որովհետև երեք ճակատամարտերն էլ միևնույն օրը պատահեցին — գալիս հասնում է Արշակ թագավորը իր զորքերի հետ և գտնում է իրեն՝ Շապուհ թագավորին, որ եկել կուտակվել,