Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու գործով։ (Այնուհետև) պատրաստեցին առաջինից ավելի մեծ քանակությամբ Պարսից զորք՝ Հայոց աշխարհն ասպատակելու. նրանց առաջնորդն եղավ չարագործ Մերուժանը։ Մերուժանի առաջնորդությամբ Հայոց աշխարհը հանկարծակի կրակի ու ավերածի մատնեցին. ոմանց փղերին ոտնակոխ էին անել տալիս, կանանց սայլերի ցցի վրա էին հանում, Հայոց աշխարհի վերին գավառներն առնում, բոլոր բնակիչներին կոտորում էին։

Մինչդեռ Արշակ թագավորը ուտեստի՝ կերակրվելու համար ստորին գավառների կողմերում էր՝ Անգեղ տանը, Պարսից զորքերը միջնաշխարհը քարուքանդ էին անում։ Ապա Հայոց Վասակ զորավարը զորք է հավաքում. նա կարողացավ այն ժամանակ կազմակերպել ու սարքավորել տասը հազար ընտիր ու քաջ հեծելազոր, նրանցով առաջ շարժ վեց, փութով հասավ Պարսից զորքի վրա։ Երբ Պարսից թագավորի զորավարներն իմացան, թե Հայոց Վասակ սպարապետը զորք է հավաքել իրենց դեմ, երկրում մնացածներին կողոպտեցին, գերի վերցրին ու շտապ-շտապ փախան իրենց աշխարհը։ Նրանց հետամուտ եղավ Վասակ Մամիկոնյանը և հասավ, երբ նրանք անցնում էին Ատրպատականով։ Պարսից թագավորի զորքերը գերիները թողին ու փախան Մերուժանի հետ։ (Հայոց) զորքերը գերությունից ազատեցին անչափ ու անթիվ բազմությունը և խաղաղությամբ դարձան Արշակ թագավորի մոտ։


Գլուխ ԻԴ

ՄԵՐՈԻԺԱՆԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՊՍՏԱՄԲՎԵԼՈՎ ԳՐԳՌՈԻՄ ԷՐ

ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ ԷՐ ԱՆՈԻՄ. ԻՆՉՊԵ՞Ս

ՆԱ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼՈՎ ԱՍՊԱՏԱԿ ԶՈՐՔ է

ԲԵՐՈԻՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԻՆՉՊԵ՞Ս ԳԵՐԻ է ՏԱՆՈԻՄ ԱՐՇԱԿՈԻՆԻ

ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՈՍԿՈՐՆԵՐԸ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՍԱԿ ԶՈՐԱՎԱՐԸ

ԹՇՆԱՄՈԻՆ ՀԱՂԹԵՑ ՈԻ ԳԵՐԻՆԵՐԸ ՆՐԱՆՑԻՑ ԵՏ ԽԼԵՑ:

Սրանից հետո տխրահռչակ Մերուժանը Պարսից Շապուհ թագավորին գրգռելով սաստիկ բարկացրեց Արշակ թագավորի վրա։ Ապա Պարսից Շապուհ թագավորը զորք է հա-