Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ Իէ

ՊԱՐՍԻԿ ԱՆԴԻԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՔԱՌԱՍՈՒՆ ԲՅՈՒՐՈՎ ԳԱԼԻՍ

է ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԱՎԱՐ ԱՌՆԵԼՈՒ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՈՑ ՎԱՍԱԿ

ՍՊԱՐԱՊԵՏԸ ՆՐԱ ԴԵՄ է ԵԼՆՈՒՄ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԲՅՈՒՐՈՎ ՈՒ

ՋԱՐԴՈՒՄ է ՆՐԱ ԶՈՐՔԵՐԸ:

Սրանից հետո Պարսից թագավորր Հայոց թագավորի վրա է ուղարկում լավ կազմակերպված գունդ, քառասուն բյուր ընտիր պատերազմող մարդիկ, որ գան Հայաստան աշխարհն առնեն, այրեն ու ավերեն։ Նրանց զորագլուխն էր Անդիկանը, որ գալիս ասպատակում է Հայոց աշխարհը: Ապա նրա դեմ է դուրս գալիս Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը տասներկու բյուրով, ջարդում կոտորում է նրան և նրա զորքերը, խլում է նրանց զարդերը, ոչ մեկին կենդանի չի թողնում և ինքը քաջությամբ պահպանում է ճակատի տեղը:


Գլուխ ԻԸ

ՀՍԶԱՐԱՎՈՒԽՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՊԱՐՍԻՑ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ՍԵԿՆ ԷՐ, ՈՐԻՆ

ՇԱՊՈՒՀ ԹԱԳԱՎՈՐԸ ՈՒԹՍՈՒՆ ԲՅՈՒՐՈՎ ՈՒՂԱՐԿԵՑ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ

ԱՎԵՐԵԼՈՒ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՍԱԿԸ ՆՐԱ ԴԵՄ ԵԼԱՎ ՏԱՍՆՄԵԿ

ՀԱԶԱՐՈՎ, ԶԱՐԿԵՑ ՈՒ ԿՈՏՈՐԵՑ ՆՐԱՆ ՈՒ ՆՐԱ ԶՈՐՔԵՐԸ

ԱՂՁՆԻՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ:

Հազարավուխտը եկավ հասավ Պարսից զորքերով, որպեսզի Հայոց աշխարհը այրի, ավերի, հիմնահատակ անի։ Նա դիմեց Աղձնիքի վրա, կամենալով այնտեղից տարածվել Հայոց աշխարհի բոլոր սահմանները։ Ապա նրա դեմ դուրս եկավ Վասակը տասնմեկ հազարով. ջարդեց, կոտորեց նրա զորքերը, մնացածներին փախուստի մատնեց Պարսից երկիրը, Հազարավուխտին էլ սպանեց։